top of page

Ամերիկյան Minotaur II+ հրթիռը պայթել է առաջին փորձարկման ժամանակ

  • Anews
  • Jul 9, 2022
  • 1 min read



Չորեքշաբթի օրը ռազմական հրթիռ է պայթել ամերիկյան ապագա ցամաքային միջուկային հրթիռների հիմնական բաղադրիչի առաջին փորձարկման ժամանակ, հաղորդում է AirForce Times-ը:

Հրթիռը, որը հայտնի է Minotaur II+ անունով, պայթել է Կալիֆոռնիայի Վանդենբերգ տիեզերական ուժերի բազայից թռիչքից մոտ 10 վայրկյան անց, տեղական ժամանակով ժամը 23:00-ի սահմաններում:

«Պայթյունի հետեւանքով ոչ ոք չի տուժել, իսկ բեկորները գտնվել են արձակման հարթակի անմիջական հարեւանությամբ»,- հայտնել են բազայում։

Մասնագետները կհետաքննեն միջադեպի պատճառները։

Նշվում է, որ Minotaur II+-ը իր մեջ համադրում է շահագործումից հանված միջմայրցամաքային բալիստիկ Minuteman հրթիռների մասերը եւ ներկայիս Minuteman III միջուկային հրթիռի վերին հատվածը՝ այնպիսի հրթիռի ստեղծման համար, որն օգտագործվում է ենթածրային փորձնական արձակումների համար:

Վանդենբերգը պարբերաբար փորձարկում է հրթիռների անզեն կորպուսները՝ առանց ներսում միջուկային մարտագլխիկի՝ հնացած ՄԲՀ-ների վիճակը ստուգելու եւ նոր տեխնոլոգիաներ փորձարկելու համար:

Այս դեպքում ՌՕՈՒ միջուկային սպառազինության կենտրոնը հայտնել է, որ ուսումնական հրթիռը կրել է Mark 21A մարտագլխիկը՝ միջուկային զենքի այն մասը, որի մեջ տեղադրվում է իսկական մարտագլխիկը։

Զինվորականները մանրամասն, հավաստի տվյալներ են հավաքում, որոնք կօգնեն համակարգի նախատիպը վերջնական արտադրանքի վերածել, նշել են ծառայությունում:

Վանդենբերգում, ամենայն հավանականությամբ, կտեղակայվի ուսումնական ստորաբաժանում՝ նոր միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների համար:

ԱՄՆ ռազմաօդային ուժերը Lockheed Martin ընկերության հետ Mk21A-ի վերանախագծման պայմանագիր են կնքել՝ այժմ Northrop Grumman-ում մշակվող LGM-35 Sentinel հրթիռի վրա 300 կիլոտոննանոց W87-1 միջուկային մարտագլխիկներ տեղադրելու համար, որը 15 անգամ գերազանցում է 1945 թվականին Նագասակիի վրա գցած ռումբի հզորությունը:

Sentinel միջմայրցամաքային բալիստիկ հրթիռները 2020-ականների վերջին կփոխարինեն 400 միջուկային հրթիռներին՝ Մոնտանայի, Վայոմինգի եւ Հյուսիսային Դակոտայի նահանգների տարածքի ստորգետնյա հանքերում:

 

 
 
 

コメント


bottom of page