Search

Ամերիկյան մերձավորարեւելյան ֆորումի ղեկավարն առաջարկել է Թուրքիային հեռացնել ՆԱՏՕ-ից




Թուրքիան պետք է հեռացվի ՆԱՏՕ-ից՝ դաշինքին անդամակցելու Շվեդիայի եւ Ֆինլանդիայի հարցում իր քաղաքականության ու դիրքորոշման պատճառով, կարծում է Մերձավորարեւելյան ֆորումի նախագահ, պատմաբան եւ արեւելագետ Դանիել Փայփսը, փոխանցում է Then24-ը։


Փորձագետը Անկարայի գործողությունները շանտաժ է անվանել։ Նրա խոսքով՝ Թուրքիան փորձում է իր համար արտոնություններ սակարկել՝ ՆԱՏՕ-ի ընդլայնմանը համաձայնելու դիմաց։


Փայփսն ասել է, որ Թուրքիան վերջին 20 տարիների ընթացքում ծայրահեղ վատ դաշնակից է եղել։


«Անկարան թշնամական քաղաքականություն է վարում ՆԱՏՕ-ի այնպիսի անդամների նկատմամբ, ինչպիսին Հունաստանն է, նա ներխուժել է Սիրիա, սպառնում է Եվրոպային սիրիացի միգրանտներով, Ռուսաստանից Ս-400 համակարգեր է գնում»,- ասել է նա։

Դոլարի փոխարժեքը աճել է. եվրոն էժանացել է շուրջ 9,5 դրամով

Մեդիա կառավարման առցանց դպրոց՝ լրագրողների համար, նախատեսվում է մինչեւ գարուն ունենալ 3 դպրոց

Քննարկվում է տարածաշրջանում երկաթուղային եւ ավտոմոբիլային հաղորդակցության գործարկումը. ՌԴ ԱԳՆ

Կոմիտասի անվան պանթեոնում տեղի է ունեցել Ջիվան Գասպարյանի կիսանդրու բացման արարողությունը

Ես ինքս հակված եմ այս 2 բուհերի առանձին գործելուն՝ անկախ դիմորդների թվից. Տիգրան Աբրահամյան

Երկու օրում բացահայտվել է 61 հանցագործություն. Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 11 հետախուզվող

Ղազախստանը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին աջակցելու որոշումներ չի կայացրել․ Պեսկով

ԼՐԱՀՈՍ
practice cover.png