Search

Ամերիկյան համալսարանում տեղի է ունեցել «Ակտիվ Ուսումնառությունը ԳիտՍԵՐունդի հետ» համաժողովը


Մարտի 7-ին, Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ «Ակտիվ Ուսումնառությունը ԳիտՍԵՐունդի հետ» համաժողովը և ԳիտՍԵՐունդ ծրագրի ընդլայնված աշխատարանների բացման արարողությունը։ Համաժողովի բացմանը ուղերձներով և բացման խոսքով հանդես եկան ՀՀ-ում ԱՄՆ դեսպան տիկին Լին Մ․ Թրեյսին, ՀՀ ԿԳՍՄ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը և Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ դր․ Կարին Մարկիդեսը։

Համաժողովը կազմակերպվեց «ԳՏՃՄ կրթություն Հայաստանի երիտասարդների համար» (ԳիտՍԵՐունդ) եռամյա ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն իրականացնում է Հայաստանի ամերիկյան համալսարանը՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ֆինանսավորմամբ։

Համաժողովի ընթացքում մեկնարկ տրվեց ԳիտՍԵՐունդ ծրագրի շրջանակներում նախագծված դասավանդման և ուսումնառության նյութերի մշակման հատուկ թվային հարթակի աշխատանքին, որը ԳիտՍԵՐունդ-ի ուսումնական նյութերը հասանելի կդարձնի Հայաստանի բոլոր ուսուցիչներին և կստեղծի ստեղծարար ուսուցիչների համագործակցության նոր միջավայր։

Երկօրյա համաժողովը մեկ հարկի տակ էր միավորել Հայաստանի բոլոր մարզերից ավելի քան 300 ուսուցիչ, ովքեր կմասնակցեն և կդիտարկեն ԳիտՍԵՐունդ-ի ուսուցչական աշխատարանները, ԳիտՍԵՐունդ ռեսուրսներով դասավանդվող դասերը, կմասնակցեն ԳիտՍԵՐունդ թվային հարթակին գրանցվելու և դրանով աշխատելու սեսիաներին, ինչպես նաև կմասնակցեն դպրոցների տնօրենների, ոլորտի փորձագետների, ուսուցիչների և աշակերտների մասնակցությամբ պանելային քննարկումներին։

Համաժողովի մասնակիցները տեղեկացան ԳՏՃՄ կրթության զարգացմանն ուղղված Հայաստանի Հանրապետության Կառավարության ջանքերի ու ծրագրերի, ինչպես նաև գիտության և գիտատար արդյունաբերության համար մարդկային կապիտալի զարգացման գործում ձեռքբերումների մասին։

ԳիտՍԵՐունդ ծրագրի գլխավոր նպատակն է բարելավել ԳՏՃՄ առարկաների դասավանդման և ուսումնառության փորձառությունը։ Այս նպատակին հասնելու համար ծրագիրը կազմակերպում է ուսուցչական աշխատարաններ և մշակում է նոր սերնդի ուսումնական նյութեր, որոնք ուղղորդում են ուսուցիչներին իրենց առօրյա դասավանդման գործընթացում ակտիվ ուսումնառության մեթոդներն ու մոտեցումները լավագույնս կիրառելու համար։

2019 թվականի հոկտեմբերի մեկնարկից ի վեր, ծրագիրն աշխատել է ավելի քան 400 ուսուցիչների հետ, որոնք մշակել և փորձարկել են ԳՏՃՄ դասի պլաններ և քայլ առ քայլ ընթացքներ կամ սցենարներ, որոնք դյուրին են դարձնում ժամանակակից մանկավարժական գաղափարների և առարկայական բովանդակության ներմուծումը դասապրոցես՝ հնարավորություն տալով ուսուցիչներին անցկացնել բարձր ներգրավվածությամբ հետաքրքիր և արդյունավետ դասեր։ 7-ից 12-րդ դասարանի շուրջ 2500 աշակերտներ մասնակցել են ԳիտՍԵՐունդ ամառային ճամբարների, սիմուլյացիոն և դեմ առ դեմ փորձարարական դասերին։ Ծրագրի ավարտին՝ ս․թ․ սեպտեմբերին, ԳիտՍԵՐունդ ծրագիրը կհրապարակի ԳՏՃՄ գիտակարգային 5 առարկաներից 1800 դասի համար նախատեսված դասավանդման և ուսումնառության նյութեր։

Այս տարի ԳիտՍԵՐունդ ծրագիրը հրավիրել է Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի առարկայական փորձագետներին՝ մասնակցելու ուսուցչական աշխատարանների ստեղծմանը և համագործակցելու կրթական նյութեր մշակող ուսուցիչների հետ, ինչպես նաև վայելել նրանց ակտիվ ներգրավվածությունը։

Նախորդ երկու տարիներին ԳիտՍԵՐունդ ծրագրին մասնակցած աշակերտների 75%-ը նշել են, որ ԳՏՃՄ առարկաների հանդեպ իրենց ունեցած վերաբերմունքը և ընկալումը դրականորեն փոխվել են, իսկ նրանցից 45%-ը նշել են, որ անպայման կդիտարկեն ԳՏՃՄ ոլորտում մասնագիտություն ընտրելու հնարավորությունը։ Ծրագրին մասնակցած գրեթե բոլոր ուսուցիչները, ովքեր դասավանդել են ԳիտՍԵՐունդ-ի ռեսուրսներով, նշել են, որ անպայման կօգտագործեն այդ ռեսուրսներն իրենց առօրյա աշխատանքում և ցանկություն հայտնել մասնակցելու եղած ռեսուրսների բարելավմանը և նոր դասի սցենարների մշակմանը։

Չեխիան ստանձնել է ԵՄ նախագահությունը

ԱՀ նախագահը մասնակցել է «Շուշիի տեխնոլոգիական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին

Պուտինին Զելենսկուց գրավոր հաղորդագրություն չեն փոխանցել. Պեսկով

ՆԱՏՕ-ն վերադարձել է Սառը պատերազմի ժամանակների անվտանգության սխեմաներին

ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրենի պաշտոնում ընտրվեց Սարգիս Աղայանը

Մոսկվային եւ Մինսկին միավորման գործընթացների արագացման են դրդրում. Պուտին

Ամենայն Հայոց Կաթողիկոսության ներկայացուցիչները մեկնել են Անթիլիաս

ԼՐԱՀՈՍ
practice cover.png