Ամերիկյան հածանավերը մտել են Թայվանի նեղուց
Ի պատասխան ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի կղզի կատարած այցի՝ Թայվանի շուրջ Չինաստանի լայնածավալ զորավարժություններից հետո առաջին անգամ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի երկու ռազմանավ կիրակի օրը հատել են Թայվանի նեղուցը: «USS Antietam եւ USS Chancellorsville կառավարվող հրթիռային հածանավերը սովորական անցում են կատարում Թայվանի նեղուի ջրերով, որտեղ միջազգային իրավունքը թույլ է տալիս նավարկության եւ թռիչքների ազատությունը բաց ծովում: Այս նավերն անցնում են միջանցքով, որը գտնվում է ափամերձ պետության տարածքային ջրերից դուրս», - The Japan թերթին ասել է ԱՄՆ-ի նավատորմի 7-րդ ստորաբաժանման ներկայացուցիչը։ Անանաուն աղբյուրները, իրենց հերթին, Reuters լչրատվական գործակալությանը հայտնել են, որ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Chancellorsville եւ Antietam հածանավերը գործողություն էին իրականացնում, որը դեռեւս շարունակվում է:
Comments