top of page

Ամերիկացիները չեն ցանկանում եւ ուղղակիորեն չեն կռվի Ռուսաստանի դեմ․ Լավրով

  • Anews
  • Dec 28, 2022
  • 1 min read


Ռուսաստանը դիվանագիտական ուղիներով ԱՄՆ-ից պաշտոնական հաղորդագրություն է ստացել այն մասին, որ Վաշինգտոնը չի ծրագրում եւ չի ցանկանում ուղղակիորեն կռվել Մոսկվայի դեմ, կամ ուղարկել իր ռազմական մասնագետներին՝ Ուկրաինային փոխանցված Patriot զենիթային համակարգերի հետ աշխատելու համար։ Այս մասին Առաջին ալիքի «Մեծ խաղ» ծրագրին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Հիմա մենք ամերիկացիներին հարցրինք այն ուղիներով, որոնք դեռեւս պահպանվում են մեր դեսպանատան մոտ, թե նշանակում է արդյոք Patriot մարտկոցը փոխանցելու որոշումը, հաշվի առնելով դրա օգտագործման բարդությունը, որ կլինեն ամերիկացի մասնագետներ [Ուկրաինայում]։ Նրանք մեզ բավականին հանգամանալի բացատրել են, որ դա չի պլանավորվում հենց այն պատճառով, որ ամերիկացիները չեն ցանկանում եւ ուղղակիորեն չեն պայքարելու Ռուսաստանի դեմ»,- Լավրովի խոսքերն է մեջբերում Lenta-ն։ ԱԳՆ ղեկավարը նաեւ պարզաբանել է, որ, ԱՄՆ-ի տվյալներով, Patriot-ը կգործարկվի մի քանի ամսվա ընթացքում, մինչեւ ուկրաինացի զինվորականները յուրացնեն այս տեխնոլոգիան։

 
 
 

Comments


bottom of page