Search

Ամերիկայն սպառազինության մատակարարումը նպաստեց Պուտինի ձախողմանը. Բայդեն



Նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Ուկրաինային 800 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթի մասին, որը բարձր արդյունավետության զենքեր է ներառում, ինչպիսիք են հաուբից հրետանին, ուղղաթիռները եւ զրահափոխադրիչները, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։ Միացյալ Նահանգները նաեւ անվտանգության այլ օգնություն կտրամադրի Ռուսաստանի ներխուժումից տուժած երկրին, ասել է Բայդենը Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցում։ «Մինչ Ռուսաստանը պատրաստվում է ուժեղացնել իր հարձակումը Դոնբասի վրա, Միացյալ Նահանգները կշարունակի ինքնապաշտպանության հնարավորություններ տրամադրել Ուկրաինային»,- ասել է ԱՄՆ նախագահը։ «Օգնության նոր փաթեթը կներառի բարձրորակ սպառազինության համակարգերից շատերը, որոնք մենք արդեն տրամադրել ենք Ուկրաինային, եւ նոր տարբերակներ, որոնք նախատեսված են ավելի մասշտաբային հարձակման դեմ պայքարելու համար, որը, ինչպես ակնկալում ենք, Ռուսաստանը կսկսի Ուկրաինայի արեւելքում»,- հավելել է Բայդենը: Ուկրաինան ԱՄՆ-ից, մասնավորապես, հրետանային համակարգեր եւ արկեր, ինչպես նաեւ զրահափոխադրիչներ եւ ուղղաթիռներ կստանա, ասել է Բայդենը։ Նա նաեւ հավաստիացրել է Զելենսկուն, որ Միացյալ Նահանգները կօգնի ապահովել, որպեսզի Կիեւը լրացուցիչ օգնություն ստանա դաշնակիցներից եւ գործընկերներից ամբողջ աշխարհում: «ԱՄՆ-ից, նրա դաշնակիցներից եւ գործընկերներից Ուկրաինային զենքի մշտական ​​մատակարարումը որոշիչ դեր խաղաց ռուսական ներխուժման դեմ ուկրաինացիների պայքարում։ Դրանք նպաստեցին նրան, որ Պուտինը ձախողեց Ուկրաինայի գրավման եւ դրա նկատմամբ վերահսկողության հաստատման հարցում»,- ընդգծել է Բայդենը։ «Այժմ հանգստանալու ժամանակը չէ։ Ինչպես ես հավաստիացրել եմ նախագահ Զելենսկուն, ամերիկացիները կշարունակեն աջակցել խիզախ ուկրաինացի ժողովրդին ազատության համար պայքարում»,- եզրափակել է նա։ Մինչդեռ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին հաստատել է նախագահ Բայդենի ավելի վաղ հայտարարությունն այն մասին, որ Ռուսաստանը «ցեղասպանություն» է իրականացնում Ուկրաինայում։ «Նախագահը խոսում էր այն մասին, որ ինչպես մենք բոլորս առանց այդ էլ տեսնում ենք ակնհայտը,- ասել է Փսակին:- Խոսքը վայրագությունների մասին է, որոնք իրականացվում են Ուկրաինայի տարածքում». ԱՄՆ պաշտպանության նախարարության խոսնակ Ջոն Քիրբին իր հերթին հայտնել է, որ Մի-17 ուղղաթիռները, որոնք նախկինում նախատեսվում էր ուղարկել Աֆղանստան, այժմ ռազմական օգնության նոր փաթեթի շրջանակներում կտրամադրվեն Ուկրաինային: «Այս 11 Մի-17 ինքնաթիռները նախատեսված էին Աֆղանստանի համար։ Դրանք մեր պահուստներից են»,- ասել է նա: «Այժմ մենք դրանք Ուկրաինա ենք ուղարկում,- հավելել է Պենտագոնի ներկայացուցիչը։- Մենք վերջերս Ուկրաինային հինգ Մի-17 ենք տրամադրել։ Սա առաջին անգամը չէ, որ մենք նրանց Մի-17 ենք ուղարկում»: Քիրբին պարզաբանել է, որ խոսքն ամերիկյան ռազմական օդաչուների կողմից Մի-17 ուղղաթիռների՝ Ուկրաինա տեղափոխման մասին չէ։ Քիրբին նաեւ նշել է, որ Միացյալ Նահանգները մտադիր է ուկրաինական զորքերին վերապատրաստել նոր զինատեսակների օգտագործման համար, որոնք երկրին կփոխանցվեն ռազմական օգնության նոր փաթեթի շրջանակներում։ Սակայն նրանք ծրագրում են Ուկրաինայի սահմաններից դուրս անել դա։ «Մենք իսկապես ակնկալում ենք, որ այդ համակարգերից մի քանիսը ուկրաինացիների լրացուցիչ վերապատրաստում կպահանջեն»,- ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը: Քիրբիի խոքով՝ գաղափարն այն է, որ արեւմտյան հրահանգիչներն ուկրաինացիներին ծանոթացնեն նոր ռազմական տեխնիկայի հետ, իսկ հետո վերապատրաստվածներին հետ ուղարկեն Ուկրաինա: Ինչպես պարզաբանել է ռազմական գերատեսչության ներկայացուցիչը, նայդպիսի վերապատրաստում կպահանջվի, մասնավորապես, ամերիկյան հրետանու, հակամարտկոցային ռադարների եւ հակաօդային պաշտպանության ռադիոտեղորոշիչների հետախուզման կայանների տեղափոխման ժամանակ։ Մինչդեռ չորեքշաբթի Ուկրաինա են այցելել չորս եվրոպացի առաջնորդները՝ Լեհաստանի, Լիտվայի, Լատվիայի եւ Էստոնիայի նախագահները։ Անջեյ Դուդան, Գիտանաս Նաուսեդան, Էգիլս Լեւիցը եւ Ալար Կարիսը գնացքով ժամանել են Կիեւ։ «Այսպես մեր երկրներն աջակցություն են հայտնում եղբայրական Ուկրաինային եւ նրա նախագահ Վլադիմիր Զելենսկուն»,- ասվում է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի գրասենյակում։ Բոլոր չորս երկրներն էլ ՆԱՏՕ-ի անդամ են եւ այժմ լրջորեն մտահոգված են, որ եթե ռուսական բանակը հաղթի Ուկրաինայում, իրենց երկրները կարող են Մոսկվայի ռազմական հարձակման հաջորդ թիրախը դառնալ։

Գագիկ Ջհանգիրյանի և Լիպարիտ Մելիքջանյանի լիազորությունները դադարեցվել են

Հայաստանում ԱՄՆ և ՌԴ դեսպանատներում ռումբ չի հայտնաբերվել․ ԱԻՆ

Հնդկաստանի կողմից դրամաշնորհային աջակցության մասին հուշագիր ստորագրվեց

Նախագահական նստավայրում կայացավ 3 դատավորների երդմնակալությունը

Երեք օրում բացահայտվել է 76 հանցագործության դեպք

Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 174 նոր դեպք. Մահ չի գրանցվել

Վրաստանն արգելել է ցորենի և գարու արտահանումն այդ թվում Հայաստան

ԼՐԱՀՈՍ
practice cover.png