top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Ամերիկայի հայկական համագումարը ՄԱԿ-ի ԳԱ ղեկավարին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը




Ամերիկայի հայկական համագումարը կոչ է անում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ղեկավար, Մալդիվների ներկայիս արտաքին գործերի նախարար Աբդուլլահ Շահիդին ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Աբդուլլահ Շահիդն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր եւ Twitter-ի իր էջում հրապարակել  այցի լուսանկարները, սակայն ավելի ուշ ջնջել է թվիթը Թուրքիայի վրդովմունքի ֆոնին։

«Այսօր 31 երկիր եւ տասնյակ միջազգային կազմակերպություններ ճանաչում են 1915-1923 թվականներին Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը։ Ավելի քան մեկուկես միլիոն հայեր դարձել են ցեղասպանության զոհ։ 

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ղեկավարի գործողությունները ցույց են տալիս ցեղասպանության ժխտումը, որը ատելության խոսքի վատթարագույն ձեւն է։

1998-ին Ցեղասպանության կոնվենցիայի 50-րդ տարելիցին ոգեկոչելու համար ավելի քան 150 նշանավոր գիտնականներ եւ գրողներ հայտարարություն են տարածել՝ հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը եւ դատապարտելու թուրքական կառավարության կողմից մարդկության դեմ այս հանցագործության ժխտումը: Հայտարարության մեջ գիտնականները շեշտել են, որ ցեղասպանության ժխտումը նպատակ ունի փոխել պատմությունը։ 

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահ Շահիդի գործողությունները խաթարում են միջազգային հանրության վստահությունը։

Ամերիկայի հայկական համագումարը կոչ է անում ՄԱԿ-ի ԳԱ-ի ղեկավար Շահիդին հրապարակել իր ջնջված թվիթերի հրապարակային բացատրությունը եւ հերքումը եւ վերահաստատել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու եւ դրա ժխտումը դատապարտելու իր հանձնառությունը»,-ասվում է հաղորդագրության մեջ։

0 comments

댓글


bottom of page