Search

Ամենքս դեպի մեր խրամատը. Արծրուն Հովհաննիսյանը սփյուռքահայերին ուղղված կոչով է հանդես եկել


ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում կարևոր կոչով տեսանյութ է տեղադրել սփյուռքի մեր հայրենակիցների համար։

«Մենք դիմակայում ենք ողջ աշխարհին սպառնացող չարին և ահաբեկչությանը։ Մենք չունենք նավթի պաշարներ, մենք ունենք հայրենիքի համար կյանքը չխնայող ու սխրանքներ գործող երիտասարդներ։ Մենք չունենք ծով, բայց ունենք մեր թիկունքն ամուր պահող հերոսական ժողովուրդ. և, ի վերջո, մենք, ի տարբերություն թշնամու, չունենք 10 միլիոն բնակչություն մեր երկրում, բայց ունենք 10 միլիոն բնակչություն ամբողջ աշխարհում. մենք ունենք սփյուռք։ Իմ այս կոչն ուղղված չէ պարզապես 10 միլիոն հայի, այլ՝ 10 միլիոն պայքար մղողի, 10 միլիոն ոչինչ չխնայողի ու 10 միլիոն հաղթողի։ Ուզում եմ ձեզնից յուրաքանչյուրն իրեն մեր չափ պայքարող զգա, ուզում եմ ձեզնից յուրաքանչյուրը մտնի իր խրամատն ու մղի իր պայքարը։ Ես ամեն օր հարյուրավոր-հազարավոր նամակներ եմ ստանում արտերկրի մեր հայրենակիցներից. հարցնում են, թե ինչպես կարող են օգնել՝ ինչ ուղարկել։ Այդ օգնությունները նպատակային ու կառավարելի դարձնելու միայն մեկ տարբերակ կա. նվիրատավությունները պետք է անել Հայաստանի Համահայկական Հիմնադրամին՝ himnadram.org և ԱՄՆ-ի տարածքից՝ fond.org կայքի միջոցով։

Անձամբ եմ երաշխավորում, որ հիմնադրամին ուղղված ցանկացած նվիրատվություն իր նպատակին ծառայում է բազմապատիկ անգամ ավելի արդյունավետ։ Այս պատերազմում հաղթանակի գրավականներից մեկն ամուր թիկունքն է. և ես վստահ եմ, որ դուք այն ամեն րոպե, ամեն վայրկյան ավելի եք ամրացնելու։ Մենք միասին հաղթելու ենք այս պատերազմում։ Դե ինչ. ամենքս դեպի մեր խրամատը. ի գործ»,-տեսանյութում ասում է Արծրուն Հովհաննիսյանը։


Արցախի հյուսիսը հսկող քաջերը. ֆոտոշարք

Վաղը կհայտարարվի վարչապետի միասնական թեկնածուի անունը

Մեր խնդիրը Հայաստանի վարչապետին և նրա թիմին աջակցելն է. ՌԴ նախագահ

ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է Human Rights Watch-ի զեկույցին

Հանրային խորհուրդը նամակով դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին

Օրվա ընթացքում Արցախ է վերադարձել ևս 1168 մարդ. ՌԴ ՊՆ

Human Rights Watch-ն ահազանգում է Ադրբեջանում հայ գերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի մասին

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: