Search
«Ամբերդ» արգելոցը փակ կլինի այցելուների համար

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ «Ամբերդ» պատմամշակութային արգելոցը դեկտեմբերի 1-ից փակ կլինի այցելուների համար։ Պատճառը եղանակային պայմաններն են։ ՊՈԱԿ-ն արգելոցի վերաբացման ամսաթվի մասին ապագայում կհայտնի: