top of page

Աղվան Հովսեփյանի գործով այսօր հրատապ դատական նիստ է նշանակվել. պաշտպան

  • Anews
  • Aug 11, 2022
  • 1 min read

Նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի գործով այսօր՝ օգոստոսի 11–ին, 16:30-ին հրատապ դատական նիստ է նշանակվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Աղվան Հովսեփյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Աղվան Հովսեփյանի պաշտպանական խումբը արտահերթ դատական նիստ հրավիրելու համար միջնորդություն է ներկայացրել դատարան։ Խափանման միջոցը փոփոխելու հարցով հրատապ նիստի անցկացումը պայմանավորված է Աղվան Հովսեփյանի առողջական վիճակով։

 
 
 

Comments


bottom of page