Search

Աղբը` զբոսաշրջության խթան


«Երկիր ծիրանի» կուսակցության անդամ Սոնա Աղեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Աղբը` զբոսաշրջության խթան.

Գաղտնիքը բացահայտված է, քաղաքային իշխանությունը զարկ է տալիս զբոսաշրջության զարգացմանը...

Ինչ է ուզում ասել քաղաքային իշխանությունը աղբահանություն չկատարելով մայրաքաղաքում.      Ըստ տրամաբանության` Սանիտեքի նպատակը՝ Երևանի աղբահեռացման խնդիրը հավուր պատշաճի կատարելն է: Երևանի վարչական շրջաններում աղբահանության իրականացման համար ներդրվել է 10 միլիոն եվրո:      Մինչդեռ ամեն օր ահազանգում ենք սպառնացող համաճարակի մասին, Երևանի քաղաքապետարանը, այն էլ այս շոգ օրերին չի մտածում համայն հայության մայրաքաղաքում տիրող սանիտարական վիճակի մասին, չի մտածում զբոսաշրջային ակտիվ շրջանի մասին։ Զբոսաշրջիկները Երևանում լուսանկարահանում են աղբակույտեր ու իրենց հետ տանում` որպես հուշ, որովհետև երբևէ նման տեսարանների ականատեսը չեն եղել։      Փաստորեն քաղաքային իշխանությունը զարկ է տվել աղբին, որպես զբոսաշրջության խթան, սա էլ տարբերակ է, միգուցե զբոսաշրջիկներին հետաքրքրում են աղբակույտային տեսարանները և հանուն դրանց ֆիքսման գան Երևան»։

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia