Search

ԱՀ ՏԿԵՆ-ն մշակել է Արցախի համայնքներում արևային ֆոտովոլտային կայանների ձեռքբերման և տեղադրման ծրագիր


2020թ. սեպտեմբերի 27-ին ԱՀ դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով ԱՀ-ն նորից կանգնել է էներգետիկ անկախության և հուսալիության ապահովման հիմնախնդիրների առջև: Արցախի ՏԿԵՆ-ից հայտնում են, որ Արցախի հանրապետության համայնքներում արևային ֆոտովոլտային կայանների ձեռքբերման և տեղադրման ծրագրի ընդունման նպատակը վերականգնվող էներգետիկայի զարգացումը խթանող էլեկտրական էներգիայի նոր արտադրություններ ստեղծելն է, երկրի տնտեսական և էներգետիկ անկախությունն ու անվտանգությունը ապահովելը, շրջակա միջավայրի, մարդու առողջության վրա տեխնածին ազդեցությունը նվազեցնելը: Ծրագրի գերակա խնդիրներից են՝ վերականգնվող էներգետիկ տեխնոլոգիաների լայնածավալ կիրառում, այլընտրանքային էներգառեսուրսների առավելագույն օգտագործում, արտադրվող հզորությունների պակասուրդի դեպքում տվյալ պահին գոյացած սպառման դեֆիցիտի ծածկում: Ծրագրի իրականացման համար նախատեսվում են մի շարք միջոցառումները: 2022թ.-ի ընթացքում ԱՀ Ստեփանակերտ քաղաքում պետք է տեղադրվեն 50 հատ առնվազն 10կՎտ հզորությամբ, 3000 և ավելի բնակչությամբ համայնքներում՝ չորսական առնվազն 4 կՎտ հզորությամբ, մնացած բոլոր համայնքներում՝ երկուական առնվազն 4կՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայաններ՝ համապատասխան հզորության մինչև 3 ժամ տևողությամբ ակումուլյացիայի թողունակությամբ: Հաշվի առնելով հողերի սակավությունը և նպատակային օգտագործումը՝ արևային կայանների կառուցումը պետք է իրականացնել բյուջետային հիմնարկների և կազմակերպությունների տեղակայված շենքերի տանիքների վրա: Նախարարությունը համակարգում և վերահսկում է ծրագրի իրականացման գործընթացը: ԱՀ ՏԿԵ նախարարի հրամանով ծրագրի իրականացմանն ուղղված միջոցառումների կատարման նպատակով ստեղծվում է հանձնաժողով: Ծրագրի շրջանակներում արևային կայանների ձեռքբերման և տեղադրման գնումներն իրականացվում են լիցենզավորված ընկերությունների կողմից՝ գնումների մասին ԱՀ օրենսդրությամբ սահմանված մրցութային եղանակով: Նախարարությունը մրցույթում հաղթող ճանաչված ընկերության հետ մեկամսյա ժամկետում, կնքում է պայմանագիր՝ նախատեսելով արևային կայանների ձեռքբերման և տեղադրման պայմաններն ու ֆինանսավորման կարգը սահմանող դրույթները: Արևային ֆոտովոլտային կայանների միացումն էլեկտրական ցանցին իրականացվում է էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող իրավաբանական անձի՝ բաշխողի կողմից տրամադրված տեխնիկական պայմանների համաձայն: Ինքնավար էներգաարտադրողի էլեկտրասպառման համակարգի անխափան աշխատանքը ապահովելու նպատակով բաշխողի կողմից ապահովվում է էլեկտրական էներգիայի փոխհոսքերը: Վերջիններն իրականացնող ինքնավար էներգաարտադրողների մոտ պետք է տեղակայված լինեն դարձափոխիչային(ռեվերսային) բազմասակագնային էլեկտրոնային հաշվիչներ: Արևային կայանների տեղադրման աշխատանքների ավարտման մասին հանձնաժողովի կողմից ներկայացված տեղեկանքի հիման վրա նախարարությունը նախատեսված գումարները փոխանցում է համապատասխան ընկերության հաշվեհամարին: Ծրագրի ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեով այդ նպատակով նախատեսված միջոցներով:

Չեխիան ստանձնել է ԵՄ նախագահությունը

ԱՀ նախագահը մասնակցել է «Շուշիի տեխնոլոգիական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին

Պուտինին Զելենսկուց գրավոր հաղորդագրություն չեն փոխանցել. Պեսկով

ՆԱՏՕ-ն վերադարձել է Սառը պատերազմի ժամանակների անվտանգության սխեմաներին

ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրենի պաշտոնում ընտրվեց Սարգիս Աղայանը

Մոսկվային եւ Մինսկին միավորման գործընթացների արագացման են դրդրում. Պուտին

Ամենայն Հայոց Կաթողիկոսության ներկայացուցիչները մեկնել են Անթիլիաս

ԼՐԱՀՈՍ
practice cover.png