top of page

ԱՀ պետնախարարի և «Արարատյան Ալյանս» մտքի կենտրոնի փորձագետները քննարկել են Արցախի հիմնախնդիրները

  • Anews
  • Oct 9, 2022
  • 1 min read

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հոկտեմբերի 8-ին ընդունել է «Արարատյան Ալյանս» մտքի կենտրոնի փորձագետներ Լարիսա Ալավերդյանին, Ալեքսանդր Մանասյանին՝ կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության կառավարությունից:

Պետական նախարարը ողջունել է կենտրոնի նախաձեռնած քննարկումներն Արցախում՝ կարևորելով փորձագիտական համայնքի ներուժի արդյունավետ իրացումը Արցախի առջև ծառացած հիմնախնդիրների լուծման գործում: Նա շնորհակալություն է հայտնել փորձագետներին Արցախին ցուցաբերած շարունակական աջակցության և հետագա համագործակցության պատրաստակամության համար:

Կողմերը մտքեր են փոխանակել ղարաբաղյան հակամարտության կարգավորման, Արցախի արտաքին ու ներքին մի շարք հիմնախնդիրների լուծման հնարավորությունների ու երկուստեք անելիքների շուրջ:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխգործակցության հետևողական խորացման վերաբերյալ:

 
 
 

Comments


bottom of page