Search

ԱՀ նախագահը «Մեսրոպ Մաշտոց» շքանշան է հանձնել հոգևոր հովիվ Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանին


Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 25-ին ընդունել է Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին ու Մարտակերտի շրջանի հոգևոր հովիվ Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել է պետություն-եկեղեցի կապերին, Արցախի առջև ծառացած արտաքին և ներքին մարտահրավերներին, ներհայկական միասնականությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Երկուստեք կարևորվել է Հայ Առաքելական Եկեղեցու դերակատարությունը պետականաշինության և հայ ազգային ինքնության պահպանման գործում, ինչպես նաև պետության ու եկեղեցու ջանքերի համատեղման անհրաժեշտությունը՝ առկա մարտահրավերների ու համազգային խնդիրների լուծման նպատակով: Հանդիպման ընթացքում նախագահ Հարությունյանը <<Մեսրոպ Մաշտոց>> շքանշան է հանձնել Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանին՝ հոգևոր արժեքների պահպանության գործում ներդրած նշանակալի ավանդի և մատուցած 30-ամյա անձնվեր ծառայության համար:

Արթուր Խաչատրյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից

«Գրքարվեստ» միջազգային մրցույթում Հայաստանը ութ մրցանակ է ստացել

Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական է տվել

Պատերազմին առնչվող բազմաթիվ առկախված հարցեր պետք է ստանան իրենց պատասխանները. Արթուր Դավթյան

Որոշում եմ կայացրել հրաժարվել հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից․ Հայկ Մամիջանյան

Հուլիսի 6-ին կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան

«Որոշել եմ շարունակել իմ գործունեությունը ԱԺ-ում». Թագուհի Թովմասյանը հրաժարական չի տա

ԼՐԱՀՈՍ
practice cover.png