Search

ԱՀ նախագահը հանդիպել է անհայտ կորած և գերության մեջ հայտնված զինծառայողների հարազատների հետ


ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքում գրառում է կատարել` հայտնելով. «Հարգելի ՛ հայրենակիցներ Այսօր հերթական հանդիպումն եմ ունեցել անհայտ կորած և գերության մեջ հայտնված զինծառայողների մի խումբ հարազատների հետ, որին մասնակցում էին Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովը և ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանը: Ներկայացնելով իրականացվող հումանիտար աշխատանքների ինտենսիվությունը՝ նշել եմ, որ ԱՀ ԱԻՊԾ, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի արցախյան գրասենյակի և ռուս խաղաղապահների սերտ համագործակցության շնորհիվ, այս ընթացքում ավելի քան 600 մարմին է հանվել հակամարտության գոտուց, և ամեն օր աշխատանքները շարունակվում են: Այս օրերին պետական ամենաբարձր մակարդակով գործադրվում են բոլոր ջանքերը հնարավորինս կարճ ժամկետներում անհայտ կորած մեր բոլոր հայրենակիցների ճակատագրերը պարզելու ուղղությամբ»:


Մակունցը փորձում է փախչել այն պատասխանատվությունից, որը վերահաս է այս խունտայի նկատմամբ. Աշոտյան

Փաշինյանի կողմից 2018-ին իշխանազավթումը պայմանավորված էր արցախյան հարցով. Աշոտյան

Պլակատը՝ որպես քաղաքացիական դիրքորոշման արտահայտամիջոց

Ստեղծվել է ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով

Հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 58 նոր դեպք. մահացել է 10 մարդ

Մարիինյան թատրոնի մասնագետները տեսագրում և ձայնագրում են Բեթհովենի սիմֆոնիաները

ԿԳՄՍ նախարարի ուղերձը՝ Կրթության միջազգային օրվա առթիվ

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: