Search

ԱՀԿ-ում մանրամասն նկարագրել են, թե ի սկզբանե ինչպես կարող էր կորոնավիրուսն առաջանալ


ԱՀԿ-ի գլխավորությամբ մասնագետների միջազգային խմբի անդամ, կենդանիների հիվանդության հարցերով մասնագետ Փիթեր Դասզակը պատմել է The New York Times-ին, թե ի սկզբանե ինչպես կարող էր կորոնավիրուսն առաջանալ: Այդ տարբերակը դեռեւս պաշտոնական չէ, աշխատանքային է, եւ ԱՀԿ-ում սպասում են դրա հաստատմանը փաստերի հիման վրա, որոնք պետք է ներկայացնի չինական կողմը:

Դասզակը նշել է, որ մասնագետները բռնել են Ուհանում մեծաքանակ կենդանիներ հետազոտելու համար, որոնցից էին չղջիկները, շները, կատուները, կրծողներն ու ֆաունայի այլ ներկայացուցիչները: Ուհանի շուկայում եղել է 10 վրան, որոնցում վաճառվել են վայրի կենդանիներ: Ամենայն հավանականությամբ վարակվել են ընտանի կենդանիները, կորոնավիրուսը փոխվել է, եւ արդյունքում վարակվել է նաեւ մարդը:

Վիրուսաբանն ընդգծում է այն պահի կարեւորությունը, որ Չինաստանում կան խառը կենդանատեսակներ, որոնք համատեղում են ընտանի եւ վայրի կարգավիճակը: Դա կարող է լինել բոլոր հարցերի պատասխանը:

Մասնագետն ընդգծել է, որ այժմ պետք է անցկացնել մի շարք աշխատանքներ, եւ ուսումնասիրել սառցախցիկներից կենդանիների մարմինները: Անհրաժեշտ է հարցնել մատակարարներին եւ ֆերմերներին, որոնցից վերցրել են ապրանքը: Ինչ վերաբերում է կենդանի նմուշառումներին, ապա բոլոր կենդանիների մոտ կորոնավիրուսի թեստի արդյունքը բացասական էր, հաղորդում է ՄԿ-ն:

Մեկնարկում է «Տիեզերական ճամբար 2022»-ի հայտագրումը. ԲՏԱ նախարարություն

Ըստ IIF-ի՝ կապիտալի հոսքերը դեպի զարգացող շուկաներ կկրճատվեն 42 տոկոսով

Արթուր Թովմասյանն առաջարկել է ստեղծել Արցախ-Լիբանան բարեկամական շրջանակ

Ռուսաստանը կկարողանա խուսափել դեֆոլտից ԱՄՆ-ի՝ լիցենզիայի երկարաձգումից հրաժարվելուց հետո

Նարե Ղազարյանը նշանակվել է Սյունիքի մարզպետի տեղակալ

Ավետիք Չալաբյանի կալանքի դեմ բողոքը մակագրվել է Արմեն Դանիելյանին

ԱՄՆ-ը պետք է առանց հապաղելու Ադրբեջանին պատասխանատվության կանչի Արցախի դեմ ագրեսիայի համար․ Փալոնե

ԼՐԱՀՈՍ
practice cover.png