Search

ԱՀԿ-ն չի բացառում, որ համավարակը Եվրոպայում կավարտվի օմիկրոնի ալիքից հետո

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) չի բացառում, որ համավարակը Եվրոպայում կավարտվի կորոնավիրուսի օմիկրոն տարբերակի ներկա ալիքից հետո։ Այս մասին ասել է եվրոպական տարածաշրջանում ԱՀԿ տնօրեն Հանս Կլուգեն AFP-ի հարցազրույցում։ Նրա խոսքով՝ միանգամայն հավանական է, որ տարածաշրջանը մոտենում է համավարակի եզրափակիչ փուլին։ Բայց Կլուգեն նախազգուշացրել է SARS-CoV-2-ի հնարավոր նոր տարբերակներին ուշադիր հետեւելու անհրաժեշտության մասին։ Ինչպես նշել է ԱՀԿ ներկաացուցիչը, երբ Եվրոպայում օմիկրոնի ալիքը մարի, «մի քանի շաբաթվա եւ ամսվա ընթացքում գոյություն կունենա գլոբալ իմունիտետ կամ պատվաստման շնորհիվ, կամ այն պատճառով, որ մարդիկ իմունիտետն ստացել են վարակվելուց հետո»։ Իրավիճակի վրա կարող է ազդել նաեւ այն, որ տարվա տաք եղանակը մոտենում է։ «Եվ այսպես, մենք կարող ենք պատրաստվել անդորրի փուլին, մինչ COVID-19-ը կկարողանա վերադառնալ տարեվերջին, բայց պարտադիր չէ, որ համավարակը վերադառնա»,- ամփոփել է Կլուգեն։ Այնուամենայնիվ, նրա խոսքով, կորոնավիրուսը «զարմացրեց մեզ ավելի քան մեկ անգամ, այնպես որ՝ պետք է մեծ զգուշություն պահպանել»։ ԱՀԿ գնահատականներով՝ եվրոպական տարածաշրջանի բնակչության ավելի քան 60 տոկոսը կարող է մինչեւ մարտ SARS-CoV-2-ի օմիկրոն մուտացիայով վարակվել։ B.1.1.529 տարբերակը, որն ստացել է «օմիկրոն» անունը, առաջին անգամ հայտնաբերվել է Հարավաֆրիկյան Հանրապետությունում, Բոտսվանայում, 2021թ. նոյեմբերին։ ԱՀԿ-ն այն ժամանակ նրան տվել էր «անհանգստություն առաջացնողի» կարգավիճակ։

Ավստրալիայի վարչապետն ընդունել է իր պարտությունը խորհրդարանական ընտրություններում

Լիտվայի նախագահը ծանոթացել է հայ միջնադարյան մատենագրությանը

Հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել․ ՊՆ

Այս օրերին Փաշինյանի կողմից ձեռք բերվելիք պայմանավորվածությունը լեգիտիմ չէ. Վանեցյան

Վաղը օրը նվիրելու ենք բովանդակային հարցերի քննարկմանը

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով

Աստված վերջապես թող վճռականություն և ուժ տա սեփական ցավին անտարբեր մեր ժողովրդին. Զաքարյան

ԼՐԱՀՈՍ
practice cover.png