Search

ԱՀԿ-ն նվազեցրել է 2022 թվականին համաշխարհային ՀՆԱ-ի աճի կանխատեսումը


Առեւտրի համաշխարհային կազմակերպությունն (ԱՀԿ) Ուկրաինայում կոնֆլիկտի հետեւանքների պատճառով 2022-ի համաշխարհային ՀՆԱ-ի աճի իր կանխատեսումը նվազեցրել է 4.1 տոկոսից մինչեւ 2.8 տոկոս, ասվում է երեքշաբթի հրապարակված ԱՀԿ զեկույցում։

«Սպասվում է, որ 2022 թ. համաշխարհային ՀՆԱ-ն շուկայական փոխարժեքով կաճի 2,8 տոկոսով՝ 1.3 տոկոսային կետով ցածր նախորդ 4.1 տոկոս կանխատեսումից»,- ասվում է զեկույցում։

Հաղորդվում է նաեւ, որ 2023 թվականին աճը կարագանա մինչեւ 3.2 տոկոս, որը մոտ է 2010-2019 թթ. 3.0 տոկոս միջին ցուցանիշին:

Ըստ զեկույցի՝ գնահատականներն արտացոլում են Ուկրաինայում հակամարտության անմիջական ազդեցությունը, այդ թվում՝ ենթակառուցվածքների ոչնչացումը եւ առեւտրի ծախսերի ավելացումը, Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ազդեցությունը, այդ թվում՝ ռուսական բանկերի անջատումը SWIFT համակարգից եւ համախառն պահանջարկի անկումը մնացած աշխարհում՝ գործարար եւ սպառողական վստահության անկման եւ աճող անորոշության պատճառով:

Մոսկվային եւ Մինսկին միավորման գործընթացների արագացման են դրդրում. Պուտին

Ամենայն Հայոց Կաթողիկոսության ներկայացուցիչները մեկնել են Անթիլիաս

Ուժի մեջ են մտնում Քրեական, Քրեական դատավարության և Քրեակատարողական նոր օրենսգրքերը

Ավստրալիան եւ Ֆրանսիան հարաբերությունների «նոր սկիզբ» են ազդարարել

«Դիմադրություն» շարժման առաջիկա անելիքները

Հունգարիան կարագացնի իր պաշտպանության զարգացման ծրագիրը

Արթուր Խաչատրյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից

ԼՐԱՀՈՍ
practice cover.png