Search
ԱՀԿ-ն մինչև գարուն Եվրոպայում կանխատեսում է 700 000 մահ COVID-19-ից

Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական բյուրոն կանխատեսում է, որ մինչեւ հաջորդ գարուն Եվրոպայում կորոնավիրուսային համաճարակից կարող է մահանալ եւս 700 000 մարդ, ընդհանուր առմամբ մահերի թիվը կարող է հասնել ավելի քան 2 միլիոն, գրում է AP-ը:
ԱՀԿ-ի Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակը կոչ է արել մարդկանց պատվաստվել, պահպանել հիգիենա եւ սոցիալական հեռավորություն՝ վիրուսի տարածումը դադարեցնելու համար։
«Այսօր COVID-19-ի հետ կապված իրավիճակը Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում շատ լուրջ է. Մեզ սպասվում է ծանր ձմեռ, բայց մենք չպետք է կորցնենք հույսը, քանի որ մենք բոլորս կարող ենք վճռական գործողություններ ձեռնարկել համաճարակի հետ կապված վիճակը կայունացնելու համար»,-նշել է ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանի տնօրեն Հանս Կլյուգեն։