Search

ԱՀԿ-ն խորհուրդ է տվել նախապատրաստվել սանիտարական միջոցների ուժեղացմանը՝ օմիկրոն շտամի պատճառով


Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տվել երկրներին պատրաստ լինել ուժեղացնել սոցիալական եւ սանիտարահիգիենիկ միջոցառումները՝ օմիկրոն շտամի ֆոնին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։


«Հաշվի առնելով համաճարակաբանական իրավիճակը, արձագանքման հնարավորությունները, պատվաստումների մակարդակը… ինչպես նաեւ արագ զարգացող օմիկրոն շտամի հետ կապված անորոշությունը՝ երկրները պետք է պատրաստ լինեն ժամանակին ուժեղացնել սոցիալական եւ առողջապահական միջոցառումները՝ խուսափելու ավելորդ պահանջներից բժշկական ծառայությունների համար»,-ասված է կազմակերպության զեկույցում։


Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը որոշել էր Հարավային Աֆրիկայում հայտնաբերված կորոնավիրուսի նոր տարբերակը դասակարգել որպես մտահոգություն առաջացնող: Նոր շտամը՝ B.1.1.529, ԱՀԿ-ն անվանել է հունարեն օմիկրոն տառով: Համաշխարհային բժշկական ասոցիացիայի նախագահ Ֆրենկ Ուլրիխ Մոնտգոմերին մտահոգություն է հայտնել, որ իր օմիկրոնը կարող է համեմատելի լինել Էբոլա վիրուսի հետ եւ նույնքան վարակիչ, որքան դելտա շտամը:

Եվրախորհրդարանը հավանություն է տվել 2023թ․ հունվարի 1-ից եվրոգոտուն միանալու Խորվաթիայի հայտին

Հունաստանի վարչապետը քննադատել է Թուրքիայի ագրեսիվ պահվածքը

ԱՄՆ պետքարտուղարը կհանդիպի Չինաստանի արտգործնախարարի հետ

ԱՄՆ-ը պետք է դադարեցնի ռազմական օգնության տրամադրումն Ադրբեջանին. Բրեդ Շերման

Fly Arna-ն գործարկեց երկրորդ չվերթը՝ Երևան-Շարմ Էլ Շեյխ

Ուշադիր նկարահանում են, որ հետո զորակոչի ծանուցագիր ուղարկեն․ Գեղամ Մանուկյան

Պետք է պատրանք չունենալ, թե ուժի կիրառմամբ կարելի է խաղաղության հասնել. Լիլիթ Գալստյանը՝ ԵԱՀԿ ԽՎ-ում

ԼՐԱՀՈՍ
practice cover.png