Search

ԱՀԿ-ն դեմ է հանդես եկել երեխաների համընդհանուր պատվաստմանը Covid-ի դեմ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) խորհուրդ չի տալիս երեխաներին եւ դեռահասներին համընդհանուր պատվաստել Covid-ի դեմ, քանի որ այս տարիքային խմբում լուրջ հիվանդության դեպքերը քիչ են։ Այս մասին ասվում է ԱՀԿ-ի իմունիզացիայի հարցերով փորձագետների ռազմավարական խորհրդատվական խմբի՝ Ժնեւում տարածված հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «ԱՀԿ-ն ներկայումս խորհուրդ չի տալիս երեխաներին եւ դեռահասներին համընդհանուր պատվաստել, քանի որ այս տարիքային խմբում լուրջ հիվանդությունների բեռը ցածր է», - ասվում է հայտարարության մեջ: ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը չորեքշաբթի Ժնեւում կայացած ճեպազրույցում ուշադրություն է հրավիրել ամբողջ աշխարհում պատվաստանյութերի բաշխման հարցում արդարության բացակայության վրա: «Մինչ որոշ երկրներ այժմ համընդհանուր բուստերային ծրագրեր են իրականցում, ԱՀԿ անդամ երկրների միայն կեսն է կարողացել հասնել իրենց բնակչության 40 տոկոսի պատվաստմանը մինչեւ տարեվերջ»,- ասել է նա՝ վկայակոչելով պատվաստանյութի «գլոբալ մատակարարումների անհավասարակշռությունը»: ԱՀԿ-ի ղեկավարը տվյալներ է մեջբերել, ըստ որոնց այժմ աշխարհում «պատվաստանյութի բոլոր չափաբաժինների մոտ 20 տոկոսն օրական օգտաgործվում է բուստերային եւ լրացուցիչ պատվաստումների համար»։ Ինչպես ընդգծել է Գեբրեյեսուսը, աշխարհում պատվաստանյութերի հասանելիության արդարության բացակայությունը «շատ կյանքեր է արժեցել»: Գեբրեյեսուսը կարծում է, որ լրացուցիչ միջոցներ են անհրաժեշտ՝ պատվաստանյութերին հավասար հասանելիություն ապահովելու համար։ Օմիկրոն շտամի առաջացումը, նրա խոսքով, ընդգծում է այս խնդրի վաղաժամ լուծման անհրաժեշտությունը: Առաջնահերթությունը պետք է տրվի բուժաշխատողներին, տարեցներին եւ բարձր ռիսկային խմբում գտնվող այլ անձանց պատվաստման հնարավորությունների տրամադրմանը, ովքեր դեռ չեն ստացել իրենց առաջին կամ երկրորդ պատվաստումը: Նա հիշեցրել է, որ Աֆրիկայում յուրաքանչյուր չորրորդ բուժաշխատողից երեքը չի պատվաստվում:

Հանդիպում ուսանողական ինքնակառավարման մարմինների նախագահների և կուրսերի ավագների հետ

Հուլիս ամսվա կենսաթոշակների վճարումը կսկսվի հուլիսի 4-ից

Ռուսաստանը չեղարկել է Ղրղըզստանի 47 հազար քաղաքացիների մուտքի արգելքը

Իվետա Տոնոյանը նշանակվել է ԲՀԿ աշխատակազմի ղեկավար

Հայաստան կժամանի Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղարը

Սպասվում է անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի

Հանդես ենք գալու նոր նախաձեռնությամբ․ ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

ԼՐԱՀՈՍ
practice cover.png