Search
ԱՀԿ ղեկավարը հայտնել է կորոնավիրուսի բուժման գործընթացում «գիտական առաջընթացի» մասին

Գիտական առաջընթաց է գրանցվել COVID-19-ի բուժման գործընթացում։ Այս մասին հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը։
Նա այսպես է մեկնաբանել Մեծ Բրիտանիայի ստերոիդ դեքսամետազոնի կլինիկական փորձարկումների արդյունքները՝ կորոնավիրուսային վարակի բուժման համատեքստում․
«Սա առաջին դեղամիջոցն է, որը ցույց է տվել COVID-19 հիվանդների շրջանում մահացության մակարդակի նվազումը, որոնց անհրաժեշտ է թթվածնային բուժում կամ թոքերի արհեստական օդափոխություն»,- նշել է Գեբրայեսուսը՝ գիտական աշխատանքի արդյունքները անվանելով «գերազանց նորություն»: