Search

Ահաբեկչության հետևանքով 26 մարդ է մահացել


Սոմալիի հարավում Կիսմայո քաղաքի հյուրանոցներից մեկի շենքի վրա այսօր կատարված ահաբեկչական հարձակման հետևանքով կա առնվազն 26 զոհ, շուրջ հինգ տասնյակ վիրավորներ: Այս մասին հայտնում է CNN-ը:

Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է իսլամական ծայրահեղականների տեղի «Աշ-Շաբաբ» խմբավորումը: Պայթեցնելով ականապատված մեքենան՝ ահաբեկիչները բացել են անվտանգության ուժերի կողմից վերահսկվող հյուրանոցի մուտքը և ներխուժել շենք:

Հարձակման ժամանակ տեղի նահանգային իշխանությունները հանդիպում էին անցկացնում. նրանք քննարկում էին առաջիկա ընտրություններին նախապատրաստվելու հետ կապված մի շարք հարցեր:      Ինչպես հայտնում է սկզբնաղբյուրը` զոհվածների թվում են ծագումով Սոմալիից կանադացի հեռուստալրագրող Հոդան Նալեյան, նրա ամուսինը, երկու ամերիկացի, մեկ բրիտանացի, Քենիայի ու Տանզանիայի երեքական քաղաքացիներ:

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia