Search

Ակնհայտ է, որ իշխանության ձգտումն է հրահրել քաղաքացիական բախումներ. Արծվիկ Մինասյան


Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանն այլևս Հայաստանում իշխանություն չունի: Ոստիկանապետության ձգտող համակարգը պետք է հեռանա, և մեր հայությունը, որքան շուտ համախմբի այս կարևոր հարցի շուրջ, մենք կազատվենք այս հանցագործից և նրա նկատմամբ օրենքով նախատեսված քրեական պատասխանատվությունը վրա կհասնի. այսօր «Հայրենիքի փրկության շարժման» երթի ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը:


«Ակնհայտ է, որ իշխանության ձգտումն է հրահրել քաղաքացիական բախումներ, սա շատ պարզ երևում է, և այդ անձնավորությունը, (Անդրանիկ Քոչարյանը - խմբ.) որն իրեն համարում է իբր օրենսդիր մարմնի հանձնաժողովի նախագահ, ակնհայտորեն ոչ միայն դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից, այլ պետական տեռորի կոչ է հնչեցրել: Այն, ինչ ամրագրված է գործող օրենքում բացարձակ կապ չունի նրա արած հայտարարության հետ: Ակնհայտորեն նա օրենքի սխալ վկայակոչմամբ փորձում է արդարացնել իշխանության կողմից բռնության գործադրման փորձերը, բայց որևիցե մեկին իրավունք վերապահված չէ բռնություն գործադրելու առավել ևս իշխանությանը, ոստիկանությանը: Ժողովուրդը իրավունք ունի հարկադրելու, որ իշխանությունը գործի ժողովրդի շահերին համապատասխան»,- նշեց նա:

Ճարպակալման դեմ պայքարի միջազգային օրն է

Կառավարության նիստում անդրադարձ է եղել համավարակի հետ կապված իրավիճակին

Քննարկվել են բարձրագույն կրթության երրորդ աստիճանի բարեփոխումները. ԿԳՄՍՆ

Այս պահին չունենք որևէ համաձայնություն որևէ հարցի վերաբերյալ. Էդմոն Մարուքյան

«Սորոսականների» վրա խաղադրույք կատարելը տանում է ինքնաոչնչացման. Քոչարյան

Քանի դեռ Փաշինյանը զբաղեցնում է վարչապետի պաշտոնը, անընդհատ լինելու են այդ հետապնդումները. Սամսոնյան

Սադրում են անընդհատ խաղաղ բնակիչներին և որևէ պաշտպանություն հայ գյուղացին չունի. Անժելա Էլիբեգովա

ԼՐԱՀՈՍ
practice cover.png
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • Facebook
  • YouTube
ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: