Search
ԱԽ քարտուղարը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի հետ

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդին: Այս մասին հայտնում են ԱԽ քարտուղարի գրասենյակից: Հանդիպման ընթացքում ԱԽ քարտուղարը ներկայացրել է տարածաշրջանային անվտանգային իրավիճակը և Հայաստանի տեսակետներն առաջնային անվտանգային հարցերի լուծման ուղղությամբ: ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի խնդրանքով Արմեն Գրիգորյանը ներկայացրել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի ընթացքը: Զրուցակիցներն ընդգծել են երկկողմ հարաբերությունների զարգացման շարունակականության կարևորությունը՝ հիմնված ժողովրդավարական արժեքների վրա: