Search

Ախուրյան խոշորացված համայնքի բնակավայրերում 350 միլիոն դրամի սուբվենցիոն 7 ծրագիր է իրականացվում


Այս տարվա սուբվենցիոն ծրագրերում նորից համայնքները առաջնահերթություն են տվել գյուղամիջյան ճանապարհների, ջրագծերի նորոգմանը, մանկապարտեզների կառուցմանը։ Ախուրյան խոշորացված համայնքի ներկայացրած յոթ ծրագրերն էլ հաստատվել են, որոնց ընդհանուր արժեքը 350 միլիոն դրամ է, միջինը՝ 50 տոկոս համայնքի ներդրումով։

Երկրաշարժի հետևանքով նախկին Ախուրյան շրջկենտրոնը ևս կորցրել է բազմաբնակարան շենքերի կեսից ավելին, մի մասն էլ վթարայնության պատճառով ապամոնտաժվել են։ Այժմ բնակավայրում 23 շենք է հաշվառված, որոնք բնակեցված են։ Վերջին ուսումնասիրություններով Ախուրյանում վթարային շենքեր չկան: 60-70 ականներին կառուցված բնակելիները ամուր են, բայց դրանց տեխնիկական վիճակի վրա հետագայում կարող են ազդեցություն թողնել բաց ու կոտրված տանիքները։

Նախորդ տարիներին համայնքի բյուջեով 10-ից ավելի շենքերի տանիքներ վերանորոգվել են։ Այս տարի սուբվենցիոն ծրագրով հնարավորություն է ստեղծվել համայնքային բյուջեից քիչ ծախսումներով ևս 3 շենքի տանիք նորոգել ։

«Խիստ վթարված տանիքներն ենք ընդգրկել ծրագրում, 4 տանիք էր, բայց 3-ը կվերանորոգենք, մյուսի նախագծանախահաշվային փաստաթղթերը պատրաստ են, խնայված միջոցների հաշվին հաջորդ տարի կվերանորոգենք»,- նշել է Ախուրյանի համայնքապետարանի շինարարության գծող գլխավոր մասնագետ Սամվել Սարգսյանը։

1100 քմ ընդհանուր մակերեսով երեք տանիքների նորոգման համար կծախսվի 31 միլիոն դրամ, գումարի 60 տոկոսը խոշորացված համայնքն է տալիս։

Ախուրյան խոշորացված համայնքի Արևիկ գյուղում էլ ճանապարհ են հիմնանորոգվում, որն համարվում է գյուղամեջ տանող կենտրոնական փողոցը։ Այս տարի Շիրակի մարզում սկսված սուբվենցիոն ծրագրերի մեծ մասը վերաբերում են գյուղամիջյան ճանապարհներին։

1 կմ 200 մետր ընդհանուր երկարության գյուղամիջյան ճանապարհի տակ 60 տարի առաջվա ասֆալտից հատվածներ ու հին եզրաքարեր են շինարարները հանում ։ Անանցանելի փողոցը ավտոմեքենաների ու գյուղտեխնիկայի համար երթևեկելի պահելու համար խճապատումներ կատարվել են, բայց դրանք մնացել են մինչև ձյունն ու անձրևները։ Հեռացված հողային ու խճային զանգվածը օգտագործում են գյուղի այլ հատվածներում փողոցները հարթեցնելու համար:

«Ճանապարհը քանդելուց հետո շեբինային ու գրունտային նյութը օգտագործում ենք գյուղի երկրորդական ու դաշտամիջյան ճանապարհները հարթեցնելու համար։ Տեղափոխում ենք գյուղացիների օգնությամբ»,- ասում է Արևիկ գյուղի վարչական ղեկավար Վարդգես Մելքոնյանը։

Հիմնանորոգվող ճանապարհը կունենա նաև բետոնյա սալերով կառուցված ջրահեռացման համակարգ, իսկ ոռոգման ջուրը տնամերձներ հասցնելու համար որոշ հատվածներում կտեղադրվեն ստորգետնյա խողովակներ։

Խոշորացված փնջի գյուղերում այս տարի իրականացվող բոլոր 7 սուբվենցիոն ծրագրերը ներկայացվել են բնակիչների առաջարկություններն հաշվի առնելով։ Ամեն մի համայնքի ամար կա սահմանված ֆինանսական ներդրումների շեմ, որի համապատասխանության դեպքում է միայն ծրագիրը հաստատվում։

Այս տարվա սուբվենցիոն ծրագրերը Շիրակի մարզի բոլոր համայնքներում ուշ են սկսվել, բայց ավարտի ժամկետներում փոփոխություններ չեն նախատեսվում, աշխատանքները մինչև տարեվերջ կավարտվեն: Արդեն քննարկում են հաջորդ տարվա սուբվենցիոն ծրագրերի փաթեթները։ Սպասվելիք կրկնակի խոշորացման արդյունքում համայնքային ընդհանուր բյուջեն ավելի կմեծանա, ինչն էլ հնարավորություն կտա ֆինանսավորմամբ ավելի մեծ ծրագրերի հայտ ներկայացնել։

Լեռնային Ղարաբաղը երբեք չի կարող Ադրբեջանի մաս լինել. EAFJD

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով. եղանակը Հայաստանում

«Սրանք այն կետերն են, որը պետք է հրպարակային հնչեցնի Հայաստանի ղեկավարը Ալիևի հետ հանդիպմանը»

Անհայտ ծագումնաբանության սուր, ծանր հեպատիտների դեպքերն երեխաների շրջանում շարունակվում են

Հայաստանը պետք է պարզաբանի՝ ինչ նկատի ունի Արցախի վերջնական կարգավիճակի մասին խոսելով

Արցախի Մարտակերտ քաղաքում ընդդիմությանը աջակցող հավաք է անցկացվել

Հայաստանի առջև կանգնած մարտահրավերները և լուծումները թեմայով քննարկում Ֆրանսիայի հրապարակում

ԼՐԱՀՈՍ
practice cover.png