Ախալքալաքի մոտ հարսանյաց շարասյան մեքենան վթարի է ենթարկվել. կան տուժածներ
- Anews
- Feb 5, 2023
- 1 min read

Ախալքալաք-Արագվա ճանապարհին տեղի ունեցած վթարի հետեւանքով տուժել է 6 մարդ, հայտնում է «Գռուզիա Օնլայն»-ը։
Տեղեկությունների համաձայն՝ հարսանյաց շարասյան ավտոմեքենան բախվել է հանդիպակաց մեքենային։
Երեք տուժած տեղափոխվել է Թբիլիսիի կլինիկա, եւս երեքը՝ Ախալքալաքի։ Տվյալների համաձայն՝ նրանց վիճակը ծանր չէ։
Վրաստանի ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ դեպքի առթիվ հետաքննությունն անցկացվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի 2-րդ մասով, որը ենթադրում է ճանապարհային երթեւեկության անվտանգության կամ տրանսպորտի շահագործման կանոնների խախտում։
Comentários