Search

«Ալյանսը» մասնակցելու է ընտրություններին սեփական թիմով. Տիգրան Ուրիխանյան


«Եթե ժողովուրդը որոշեց, որ պետք է ընտրություններ լինեն, ապա «Ալյանսը» մասնակցելու է ընտրություններին սեփական թիմով և համախոհներով: Եվ քանի որ դա միակ համապետական ընտրությունն է, «Ալյանսը» գնալու է իր սեփական ցուցակով և իր սեփական վարչապետի թեկնածուով: Կարճ ժամանակում կտրուկ քայլեր չանելու դեպքում ողբերգությունն անդառնալիորեն դաջվելու է պատմության դասագրքերում»,- այս մասին այսօր՝ հունվարի 30-ին, «Ալյանս» կուսակցության համաժողովի ժամանակ հայտարարեց կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:

Տիգրան Ուրիխանյանը հայտնեց, որ ապագայում կուսակցությունը հանրահավաք կհրավիրի, որի ժամանակ ժողովուրդն ինքը կորոշի, թե ինչպես անել իշխանափոխությունը՝ փողոց դուրս գալու, թե ընտրությունների միջոցով:

«Եթե հասարակական պահանջը եղավ, որ պետք է լինեն ընտրություններ, մենք չենք սպասելու, որ իշխանությունն ընտրություն անի: Մենք ինքներս պետք է այդ գործողությունը գեներացնենք»,- ասաց Ուրիխանյանը:

Ըստ Տիգրան Ուրիխանյանի՝ ներկայիս իշխանությունը պետք է հեռանա, քանի որ ոչ միայն չի կատարել իր տված խոստումները, այլ նաև երկիրը հասցրել է խայտառակ պարտության:

«Գործող իշխանություններն ունեցել են գրեթե 3 տարի ժամանակ այդ բոլոր մեղավորներին պատժելու, վիճակը շտկելու և կայունացնելու, մարդկանց միջև արդարություն արթնացնելու, աղքատների բանակը կրճատելու, ամենափոքր խոստումներից մինչև ամենամեծ գաղափարական ծրագրերը իրականացնելու համար, սակայն ամենն ավարտեց այս խայտառակ պարտությունը: Այս ամենի պատասխանատուն իշխանությունն է, վարչապետն է, և այս ամենի պատասխանատվությունը պետք է արտահայտվի հրաժարականով»,- նշեց նա։

Լեռնային Ղարաբաղը երբեք չի կարող Ադրբեջանի մաս լինել. EAFJD

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով. եղանակը Հայաստանում

«Սրանք այն կետերն են, որը պետք է հրպարակային հնչեցնի Հայաստանի ղեկավարը Ալիևի հետ հանդիպմանը»

Անհայտ ծագումնաբանության սուր, ծանր հեպատիտների դեպքերն երեխաների շրջանում շարունակվում են

Հայաստանը պետք է պարզաբանի՝ ինչ նկատի ունի Արցախի վերջնական կարգավիճակի մասին խոսելով

Արցախի Մարտակերտ քաղաքում ընդդիմությանը աջակցող հավաք է անցկացվել

Հայաստանի առջև կանգնած մարտահրավերները և լուծումները թեմայով քննարկում Ֆրանսիայի հրապարակում

ԼՐԱՀՈՍ
practice cover.png