Search

Ալկոհոլայից թունավորման դեպքերը հասել են 23-ի․Առողջապահության նախարարություն


Հանրապետությունում գրանցվել է ալկոհոլային թունավորման 23 դեպք։ Այս մասին տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից։


Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է ալկոհոլային թունավորման 23 դեպք, այդ թվում 11-ը՝ մահվան ելքով:


23 դեպքից 17-ը (որից 8-ը՝ մահվան ելքով) գրանցվել են Արմավիրի մարզում, բոլորն էլ օգտագործել են նույն վայրից ձեռք բերված ոչ գործարանային արտադրության օղի:

Մնացած 6 դեպքերն արձանագրվել են Երևանում, որից 4-ը՝ մահվան ելքով: Բոլոր տուժածներն օգտագործել են բժշկական սպիրտ:


Տուժածները տեղափոխվել են հանրապետության տարբեր բժշկական կազմակերպություններ. 3-ը՝ Արմավիրի ԲԿ (3-ը` մահացած), 17-ը՝ Արմենիա ՀԲԿ (8- ը` մահացած), 2-ը՝ Թիվ 1 համալսարանական կլինիկա, 1-ը՝ Էրեբունի ԲԿ:


12 պացիենտից 3-ը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, այդ թվում 2-ը՝ միացված են արհեստական շնչառության սարքին, 3–ը՝ ծանր վիճակում, 2-ը՝ միջին ծանրության և 2 անձ՝ դեռևս առանց կլինիկական նշանների: Եվս 1-ը գրավոր հրաժարվել է բուժօգնությունից և դուրս է գրվել Արմենիա ՀԲԿ-ից:


Ներկայումս աշխատանքներ են իրականացվում ալկոհոլային խմիչք օգտագործողների շրջանակը պարզելու և կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելու ուղղությամբ:

Ավստրալիայի վարչապետն ընդունել է իր պարտությունը խորհրդարանական ընտրություններում

Լիտվայի նախագահը ծանոթացել է հայ միջնադարյան մատենագրությանը

Հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել․ ՊՆ

Այս օրերին Փաշինյանի կողմից ձեռք բերվելիք պայմանավորվածությունը լեգիտիմ չէ. Վանեցյան

Վաղը օրը նվիրելու ենք բովանդակային հարցերի քննարկմանը

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով

Աստված վերջապես թող վճռականություն և ուժ տա սեփական ցավին անտարբեր մեր ժողովրդին. Զաքարյան

ԼՐԱՀՈՍ
practice cover.png