top of page

Ալիևը հասկանում է, որ բարդ կլինի բնակեցնել հայկական գյուղերը, դրա համար խոսում է իբր 1մլն ականներից

  • Anews
  • Oct 13, 2022
  • 1 min read



ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ խոսելով այն մասին, թե ինչու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի բնակեցնում Արցախում գրավված հայկական գյուղերը։


«Իլհամ Ալիևը հասկանում է, որ շատ բարդ կլինի ադրբեջանցիներին բնակեցնել Արցախում գրավված հայկական գյուղերում և տներում:


Ահա դա է պատճառը, որ նա որպեսզի միջազգային հանրությանը բացատրի, թե ինչու չի բնակեցնում իր պնդմամբ` իրենց բնակավայրերը, նա խոսում է իբր տեղադրված մեկ միլիոն ականների մասին և պնդում, որ դրանք մաքրելու համար դեռ 30 տարի է պետք և 25 մլրդ դոլար:


Իրականում ականներ տեղադրվել են Ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում, երկուստեք շփման գծում, այլ ոչ թե բնակավայրերում»,-գրել է նա:

 
 
 

Comments


bottom of page