Search

Ալիևը Հայաստանին մեղադրեց այն ամենում, ինչում Ադրբեջանին փաստաթղթավորված պետք է մեղադրի Հայաստանը


Դիտեցի Իլհամ Ալիևի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում. Ըստ էության, նա Հայաստանին մեղադրեց այն ամենում, ինչում Ադրբեջանին փաստաթղթավորված կարող է և պետք է մեղադրի Հայաստանը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Պատերազմական հանցագործություններ. ռազմական ագրեսիա, վարձկանների ներգրավում պատերազմական գործողություններին, քաղաքացիական օբյեկտների, այդ թվում՝ ծննդատան գնդակոծություն, մշակութային օբյեկտների, այդ թվում՝ եկեղեցիների ոչնչացում, քիմիական զենքի տարրեր պարունակող զինատեսակների կիրառում, կասետային ռումբերի օգտագործում, խաղաղ բնակչության նկատմամբ ոչ դիսկրիմինատիվ զինատեսակների կիրառում, ռազմագերիների խոշտանգումներ, սպանություններ, սպանված զինծառայողների և քաղաքացիական անձանց դիերի անարգում, պատերազմական հանցագործությունների հանրայնացում և բնակչության շրջանում հայատյացության սերմանում՝ «Բաքվի ռազմավարի պուրակի» բացմամբ և այլն։

Իլհամ Ալիևին պետք է հավասարակշռված, գրագետ, փաստարկված խոսքով իր տեղը դնել ամբողջ միջազգային հանրության աչքի առաջ»:

Արայիկ Հարությունյանը հանդիպել է «Ազատ Հայրենիք» կուսակցության ակտիվիստների հետ

ՌԴ ՊՆ-ն հայտնել է «Ազովստալ»-ից 1730 ուկրաինացի զինվորների գերի հանձնվելու մասին

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան

Ակցիաների մասնակիցների և Ոստիկանության փոխգործակցությունը հիմնականում կրել է օրինակելի բնույթ․ ՄԻՊ

ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները չեն գնդակոծել ադրբեջանական մարտական դիրքերը․ ՊՆ

«Դիմադրություն» շարժման հանրահավաքը՝ Ֆրանսիայի հրապարակում

Ադրբեջանը միտումնավոր թաքցնում է հայ ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց թիվը. Արցախի ՄԻՊ

ԼՐԱՀՈՍ
practice cover.png