Ալիեւն ու Զելենսկին քննարկել են միջազգային հարթակներում համագործակցությունը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չորեքշաբթի՝ փետրվարի 15-ին, հեռախոսով քննարկել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ միջազգային հարթակներում համագործակցությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։ «Զրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները քննարկել են միջազգային հարթակներում համագործակցությանն առնչվող հարցեր»,- ասվում է հաղորդագրությունում։ Ալիևի մամուլի ծառայությունը նշել է, որ Զելենսկին շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահին՝ Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը աջակցելու, ինչպես նաև մարդասիրական օգնության համար։
Comments