Search

Ալիեւը տարածքային պահանջներ է հնչեցրել Հայաստանի հանդեպ


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, օգտագործելով կեղծ փաստարկներ, տարածքային պահանջներ է ներկայացրել Հայաստանին։ «Հայաստանը կասկածի տակ է դնում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչը ստիպում է Ադրբեջանին նման քայլեր ձեռնարկել նրա տարածքի հետ կապված»,- ասել է Ալիեւը՝ ելույթ ունենալով Բաքվի IX գլոբալ ֆորումի բացմանը։ «Եթե Հայաստանը շարունակի կասկածի տակ դնել մեր տարածքային ամբողջականությունը, ապա Ադրբեջանն այլ ելք չի ունենա, քան կասկածի տակ դնել Հայաստանի տարածքային ամբողջականությունը»,- ասել է Ադրբեջանի նախագահը։ Նրա խոսքով՝ «...անցյալ հարյուրամյակի պատմությունը ցույց է տալիս, որ 1920 թվականի նոյեմբերին, Ադրբեջանի խորհրդայնացումից վեց ամիս անց, խորհրդային իշխանությունը վերցրել է մեր երկրի պատմական մասը՝ Զանգեզուրը եւ միացրել Հայաստանին։ Հետեւաբար, եթե Հայաստանը Ղարաբաղի հայերի համար կարգավիճակ պահանջի, ինչո՞ւ պետք է ադրբեջանցիները Արեւմտյան Զանգեզուրում ադրբեջանցիների համար կարգավիճակ չպահանջեն։ Ի վերջո, այդ տարածքն ամբողջությամբ ադրբեջանցիներով է բնակեցված եղել»։ «Կարծում եմ, որ Հայաստանի կառավարությունը չպետք է մոռանա Ղարաբաղյան երկրորդ պատերազմի դասերը, պետք է լավ յուրացնի այդ դասերը եւ հրաժարվի Ադրբեջանի նկատմամբ տարածքային ցանկացած պահանջից»,- ասել է նա։ Ալիեւի խոսքով, Կովկասի տեսլականը համագործակցությունն է, ինտեգրումն ու խաղաղությունը տարածաշրջանում։ «Ադրբեջանն արդեն արել է իր առաջարկները, որպեսզի առաջին քայլն անի, մենք քննարկել ենք այդ հարցը վրացական կողմի հետ։ Վրաստանի կառավարությունն աջակցում է երկխոսություն սկսելու նպատակով Վրաստանում Ադրբեջանի, Վրաստանի եւ Հայաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպում անցկացնելու գաղափարին։ Ցավոք, հայկական կողմը հրաժարվում է։ Եվ ես չգիտեմ, թե որն է պատճառը, դրա համար ծանրակշիռ բացատրություն չեմ գտնում։ Որքան գիտեմ, առաջարկ է եղել նաեւ եվրոպական կառույցներից մեկից, եւ կրկին մերժում է ստացվել։ Եթե Հայաստանը խաղաղություն չի ուզում, ապա ի՞նչ է ուզում։ Եթե նոր պատերազմ, դա աղետալի հետեւանքներ կունենա նրանց համար»,- ասել է Ալիեւը։

Գագիկ Ջհանգիրյանի և Լիպարիտ Մելիքջանյանի լիազորությունները դադարեցվել են

Հայաստանում ԱՄՆ և ՌԴ դեսպանատներում ռումբ չի հայտնաբերվել․ ԱԻՆ

Հնդկաստանի կողմից դրամաշնորհային աջակցության մասին հուշագիր ստորագրվեց

Նախագահական նստավայրում կայացավ 3 դատավորների երդմնակալությունը

Երեք օրում բացահայտվել է 76 հանցագործության դեպք

Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 174 նոր դեպք. Մահ չի գրանցվել

Վրաստանն արգելել է ցորենի և գարու արտահանումն այդ թվում Հայաստան

ԼՐԱՀՈՍ
practice cover.png