Search

Ալեքսանդր Շալենբերգը բացառել է Պուտինին սպանելու Արեւմուտքի նպատակաուղղված գործողությունը



Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգը բացառել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին սպանելու Արեւմուտքի նպատակաուղղված գործողությունը: «Մեզ համար գործում են միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության անհերքելի սկզբունքները։ Մենք ցանկանում ենք հակամարտությունները լուծել խաղաղ ճանապարհով։ Եթե նպատակաուղղված մահափորձ կատարեինք, մենք մեզ Պուտինի հետ նույն հարթության վրա կդնեինք։ Ես կտրականապես մերժում եմ դա»,- ասել է նա գերմանական Welt թերթին տված հարցազրույցում։ Շալենբերգը հաստատել է, որ «Ավստրիայի չեզոքությունը սասանելու» անհրաժեշտություն չի տեսնում: «Բայց մի բան պետք է հստակ լինի՝ չեզոքություն չի նշանակում ինքնին անվտանգություն: Մենք աշխարհաքաղաքական նոր առճակատման փուլում ենք։ Չեզոք երկիրը պետք է կարողանա պաշտպանել իրեն և ազգային պաշտպանության արդյունավետ համակարգ ունենալ։ Մենք ցանկանում ենք և հիմա պետք է բարելավենք մեր պաշտպանական հնարավորությունները»։

Եվրախորհրդարանը հավանություն է տվել 2023թ․ հունվարի 1-ից եվրոգոտուն միանալու Խորվաթիայի հայտին

Հունաստանի վարչապետը քննադատել է Թուրքիայի ագրեսիվ պահվածքը

ԱՄՆ պետքարտուղարը կհանդիպի Չինաստանի արտգործնախարարի հետ

ԱՄՆ-ը պետք է դադարեցնի ռազմական օգնության տրամադրումն Ադրբեջանին. Բրեդ Շերման

Fly Arna-ն գործարկեց երկրորդ չվերթը՝ Երևան-Շարմ Էլ Շեյխ

Ուշադիր նկարահանում են, որ հետո զորակոչի ծանուցագիր ուղարկեն․ Գեղամ Մանուկյան

Պետք է պատրանք չունենալ, թե ուժի կիրառմամբ կարելի է խաղաղության հասնել. Լիլիթ Գալստյանը՝ ԵԱՀԿ ԽՎ-ում

ԼՐԱՀՈՍ
practice cover.png