Ալեն Սիմոնյանը մեկնում է Գերմանիա. 14 հոգանոց պատվիրակության կազմում են նաև ընդդիմադիր պատգամավորներ
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-30-ին աշխատանքային այցով մեկնում է Բեռլին: ԱԺ նախագահի ստորագրած կարգադրությունից պարզ է դառնում, որ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության կազմում են ընդգրկված է 14 մարդ: Նրանց թվում են ՔՊ-ից Արման Եղոյանը, Զարուհի Բաթոյանը, Հռիփսիմե Հունանյանը, «Հայաստան» խմբակցությունից Թադեւոս Ավետիսյանը, «Պատիվ ունեմ» խմբակցությունից Թագուհի Թովմասյանը: Պատվիրակությունում են նաեւ ԱԺ նախագահի խորհրդական Հովհաննես Նալբանդյանը, ԱԺ նախգահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը, ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանը, ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետ Ալեքսանդր Մխիթարյանը եւ այլք: Հիշեցնենք, որ մարտի 20-ին Ալեն Սիմոնյանը մարզվելու ընթացքում ընկել էր եւ կոտրել արմունկը։ Հաջորդ օրը նա ենթարկվել էր վիրահատության:
Comments