Search

Ալեն Սիմոնյանը հանդիպել է ԲԴԽ նախագահի պաշտոնակատարի և խորհրդի անդամների հետ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 14-ին հանդիպել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի եւ խորհրդի անդամների հետ: Այս մասին տեղեկացնում է ԱԺ աշխատակազմը: ԱԺ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել արդարադատության համակարգում ԲԴԽ-ի դերակատարությանը, դատական իշխանության բնականոն գործունեության ապահովմանն ուղղված աշխատանքներին, դատական համակարգի արդյունավետության բարձրացմանը միտված օրենսդրական նախաձեռնություններին: Քննարկվել են նաեւ դատավորների սոցիալական երաշխիքների ապահովմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել նաեւ Բարձրագույն դատական խորհրդի եւ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արդյունավետ համագործակցությանը:

Հանդիպում ուսանողական ինքնակառավարման մարմինների նախագահների և կուրսերի ավագների հետ

Հուլիս ամսվա կենսաթոշակների վճարումը կսկսվի հուլիսի 4-ից

Ռուսաստանը չեղարկել է Ղրղըզստանի 47 հազար քաղաքացիների մուտքի արգելքը

Իվետա Տոնոյանը նշանակվել է ԲՀԿ աշխատակազմի ղեկավար

Հայաստան կժամանի Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղարը

Սպասվում է անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի

Հանդես ենք գալու նոր նախաձեռնությամբ․ ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

ԼՐԱՀՈՍ
practice cover.png