Search

ԱԻ նախարարությունը և ԱՄՆ ՄԶԳ-ը պատրաստվում են նոր համագործակցության


ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը հունիսի 10-ին ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) մարդասիրական օգնության բյուրոյի տարածաշրջանային խորհրդական Ջոն Փաթերսոնին և ԱՄՆ ՄԶԳ Ժողովրդավարության և կառավարման գրասենյակի տնօրեն Ադամ Ստեֆանին: Հանդիպման նպատակն էր քննարկել ԱԻ նախարարության և գրասենյակի համագործակցության մանրամասները և հետագա աշխատանքների հետ կապված հարցեր: Ողջյունելով հյուրերին՝ Արմեն Գասպարյանն ուրախությամբ արձանագրել է, որ երկու կառույցի միջև համագործակցությունը սկսվել է 2014 թվականից. բոլոր նախաձեռնությունները կրում են մարդասիրական բնույթ: Իրենց հերթին հյուրերը ներկայացրել են աղետների ռիսկերի նվազեցման ծրագիր, որի հիմնական բաղադրիչներից է հրդեհների դեմ պայքարը: Այն ներառում է փորձի փոխանակում, գործառնական կենտրոնի ստեղծում: ՓԾ տնօրեն Արմեն Գասպարյանը վստահեցրել է, որ նախարարությունը բաց է ցանկացած մարդասիրական համագործակցության համար: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել աշխատանքային խումբ՝ առավել արդյունավետ փոխգործակցության համար:

Մեկնարկում է «Տիեզերական ճամբար 2022»-ի հայտագրումը. ԲՏԱ նախարարություն

Ըստ IIF-ի՝ կապիտալի հոսքերը դեպի զարգացող շուկաներ կկրճատվեն 42 տոկոսով

Արթուր Թովմասյանն առաջարկել է ստեղծել Արցախ-Լիբանան բարեկամական շրջանակ

Ռուսաստանը կկարողանա խուսափել դեֆոլտից ԱՄՆ-ի՝ լիցենզիայի երկարաձգումից հրաժարվելուց հետո

Նարե Ղազարյանը նշանակվել է Սյունիքի մարզպետի տեղակալ

Ավետիք Չալաբյանի կալանքի դեմ բողոքը մակագրվել է Արմեն Դանիելյանին

ԱՄՆ-ը պետք է առանց հապաղելու Ադրբեջանին պատասխանատվության կանչի Արցախի դեմ ագրեսիայի համար․ Փալոնե

ԼՐԱՀՈՍ
practice cover.png