Search

ԱԻ նախարարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակությանը


ԱԻ նախարարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակությանը Սեպտեմբերի 17-ին ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը հանդիպել է Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը: Անդրանիկ Փիլոյանը շնորհակալություն է հայտնել հանդիպումը նախաձեռնելու համար և անդրադարձել ընթացիկ ծրագրերին: Նախարարը, մասնավորապես ընդգծել է COVID-19-ի դեմ պայքարի նպատակով Արտակարգ իրավիճակների նախարարությանը ցուցաբերված տեխնիկական աջակցությունը: Քննարկվել է 2020թ. հուլիսից մեկնարկած «Բնակչության պաշտպանության ոլորտում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության կարողությունների հզորացմանն ու ինստիտուցիոնալ կայացմանն ուղղված Թվինինգ ծրագրի» ընթացքը: Արդյունավետ է գնահատվել նաև ԵՄ ֆինանսավորմամբ Հայաստանում իրականացվող «Տարերային և տեխնածին աղետների կանխարգելումը, պատրաստվածությունը և արձագանքումն Արևելյան գործընկերության երկրներում» PPRD East 3 ծրագիրը, որի շրջանակում 2021թ. սեպտեմբերի 15-ից 16-ը ԱԻՆ-ում անցկացվել է շտաբային ուսումնավարժություն՝ միջգերատեսչական աշխատանքային խմբի մասնակցությամբ: Նախարար Փիլոյանը կարևորել է ԵՄ դերը աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված գործունեության մեջ, ինչպես նաև նորարական գիտատեխնիկական և հետազոտական ծրագրերի աջակցության գործում՝ ինչպիսին «Հորիզոն 2020» ծրագիրն է։ Դեսպան Անդրեա Վիկտորինը ևս բարձր է գնահատել իրականցվող ծրագրերի ընթացքը և վստահեցրել, որ ԵՄ-ն պատրաստ է զարգացնել համագործակցությունը՝ իր մանդատի շրջանակներում։ Միաժամանակ տիկին դեսպանը մտահոգություն է հայտնել 44- օրյա պատերազմից հետո տարածաշրջանում տիրող բարդ իրավիճակի վերաբերյալ և համոզմունք հայտնել, որ դժվար է բանակցություններ սկսել առանց փոխվստահության ամրապնդման։ Այս համատեքստում նա վերահաստատել է ԵՄ աջակցության պատրաստակամությունը։

Լեռնային Ղարաբաղը երբեք չի կարող Ադրբեջանի մաս լինել. EAFJD

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով. եղանակը Հայաստանում

«Սրանք այն կետերն են, որը պետք է հրպարակային հնչեցնի Հայաստանի ղեկավարը Ալիևի հետ հանդիպմանը»

Անհայտ ծագումնաբանության սուր, ծանր հեպատիտների դեպքերն երեխաների շրջանում շարունակվում են

Հայաստանը պետք է պարզաբանի՝ ինչ նկատի ունի Արցախի վերջնական կարգավիճակի մասին խոսելով

Արցախի Մարտակերտ քաղաքում ընդդիմությանը աջակցող հավաք է անցկացվել

Հայաստանի առջև կանգնած մարտահրավերները և լուծումները թեմայով քննարկում Ֆրանսիայի հրապարակում

ԼՐԱՀՈՍ
practice cover.png