Search

ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը


Հուլիսի 13-19-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 642 դեպք, որից 312-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 200 հրդեհի, մեկ փլուզման, մեկ պայթյունի, մեկ հեղեղման, մեկ դարափուլի, մեկ քարաթափման, մեկ հողասահքի, մեկ ուժեղ կարկուտի, երկու ուժեղ քամու, երեք տեղատարափ անձրևի, մեկ ջրահեղձման, երեք որոնողափրկարարական դեպք, երեք պայթուցիկ սարքերի տեղադրման, 66 ճանապարհատրանսպորտային պատահար, 12 ինքնասպանության փորձ, 54 օձի հայտնաբերման դեպք, ինչպես նաև՝ 130 կենցաղային կանչ. տուժել է 111 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է ութ քաղաքացի:

Արձանագրվել է թունավորման 14 դեպք:

Ցավոք, նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 12 մահ:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 10 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 19 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 15 տրանսպորտային միջոց:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

Կայքի բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքից մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Anews.am-ի պարտադիր է: 

 

Հայտարարությունների և գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

ԼՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ

© 2019 by Anews.am

Yerevan, Armenia