top of page

ԱԻՆ նախարար Արմեն Փամբուխչյանը գործուղվել է Ռուսաստանի Դաշնություն

  • Anews
  • Aug 9, 2022
  • 1 min read


ree

Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ գործուղվել է Ռուսաստանի Դաշնություն։

Որոշման մեջ, մասնավորապես, նշված է․

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանին և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության արտաքին կապերի վարչության միջազգային ծրագրերի բաժնի գլխավոր մասնագետ Ռաֆայել Պողոսյանին 2022 թվականի օգոստոսի 17-20-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների` արտակարգ իրավիճակների հարցերով համակարգող խորհրդի 13-րդ նիստին և 3-րդ միջազգային հրշեջ-փրկարարական համաժողովին մասնակցելու նպատակով:

2. Արմեն Փամբուխչյանի և Ռաֆայել Պողոսյանի` Ռուսաստանի Դաշնություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:

 
 
 

Comments


bottom of page