top of page

ԱԻՆ-ը պատրաստ է տարբեր ոլորտներում համագործակցել վրացական կողմի հետ. Փամբուխչյան

  • Anews
  • Jul 15, 2022
  • 1 min read

Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Իրակլի Կվանճախաձեին: ԱԻՆ-ից հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Վրաստանի դեսպանության առաջին քարտուղար Շալվա Սաբաուրին: Ողջյունելով հյուրերին նախարար Արմեն Փամբուխչյանը նշել է, որ իր ղեկավարած գերատեսչությունը պատրաստակամ է տարբեր ոլորտներում համագործակցել վրացական կողմի հետ։ Վրաստանի դեսպանության ներկայացուցիչն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և հույս հայտնել որ առողջ համագործակցությունը շարունակական կլինի։ Զրուցակիցները քննարկել են ընթացիկ և առաջիկա ծրագրերը, ինչպես նաև կարևորել երկու բարեկամ պետությունների միջև փոխօգնության և փոխվստահության առկայությունը։

 
 
 

Komentar


bottom of page