Search

ԱԺ քննիչ հանձնաժողովը պետք գլխավորի ընդդիմության ներկայացուցիչը. Ղազինյան


44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով ստեղծելու իշխանության որոշումն ուշացած է. այն պետք է լիներ դեռևս անցած տարվա օգոստոսին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը: Նա, մասնավորապես, նշել է. «7 ամսվա ընթացքում նրանք կարող էին ամբողջությամբ վերացնել քաղաքական և ռազմական իշխանության կողմից պատերազմից առաջ, ընթացքում և հետո կատարած բոլոր հանցագործությունների հետքերը, փոխեին փաստաթղթեր, լրացնեին դրանք կամ վերացնեին պետական դավաճանության իրեղեն ապացույցները: 44-օրյա պատերազմի հանգամանքները պետք է քննվեն քրեա-իրավական տիրույթում՝ հարուցված քրեական գործերի լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ նախաքննության միջոցով, ինչը հետևողականորեն մերժվել է իշխանության կողմից. ՀՀ գլխավոր դատախազին ներկայցվել է պետական դավաճանության հատկանիշներով առնվազն 6 հաղորդում, որոնցից և ոչ մեկով չի հարուցվել քրեական գործ: Քաղաքական հարթության վրա նման մասշտաբային գործեր չեն քննվում, իսկ ԱԺ քննիչ հանձնաժողովը կոչված է խորհրդարանական վերահսկողություն իրականացնել ավարտված նախաքննության նկատմամբ՝ քաղաքական ընդդիմության ներսում կուտակված կասկածները փարատելու և նախաքննության արդյունքներին հանրային վստահություն հաղորդելու նպատակով: Հ.Գ. ԱԺ քննիչ հանձնաժողովը պետք գլխավորի ընդդիմության ներկայացուցիչը, քանի որ պետական դավաճանության և թուրքական լրտեսության մեջ կասկածվող անձը չի կարող ղեկավարել պետական դավաճանության հետաքննությունը»։

Դոլարի փոխարժեքը աճել է. եվրոն էժանացել է շուրջ 9,5 դրամով

Մեդիա կառավարման առցանց դպրոց՝ լրագրողների համար, նախատեսվում է մինչեւ գարուն ունենալ 3 դպրոց

Քննարկվում է տարածաշրջանում երկաթուղային եւ ավտոմոբիլային հաղորդակցության գործարկումը. ՌԴ ԱԳՆ

Կոմիտասի անվան պանթեոնում տեղի է ունեցել Ջիվան Գասպարյանի կիսանդրու բացման արարողությունը

Ես ինքս հակված եմ այս 2 բուհերի առանձին գործելուն՝ անկախ դիմորդների թվից. Տիգրան Աբրահամյան

Երկու օրում բացահայտվել է 61 հանցագործություն. Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 11 հետախուզվող

Ղազախստանը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին աջակցելու որոշումներ չի կայացրել․ Պեսկով

ԼՐԱՀՈՍ
practice cover.png