Search

ԱԺ փոխնախագահի պաշտոնը հերթական լրացուցիչ գործիք է ընդդիմության համար. Սաղաթելյան



Եթե խորհրդարանի փոխնախագահի պաշտոնին ընտրվեմ, ընդդիմության առաջնահերթությունները և նրա պայքարի վերջնանպատակները չեն փոխվի։ Այս մասին ՀՀ նորընտիր Ազգային ժողովի հատուկ նիստում խորհրդարանի երեք փոխնախագահներից մեկի թեկնածության քննարկման ընթացքում օգոստոսի 4-ին հայտարարեց թափուր պաշտոնի թեկնածու, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Նրա հավաստիացմամբ՝ ԱԺ փոխնախագահի պաշտոնը, որն ընդդիմությանն է վերագրված Սահմանադրությամբ, ծառայելու է գործընկերների, ինչպես նաեւ հազարավոր համախոհների եւ քաղաքացիների պահանջներին, որոնք վերջին ամիսներին օրենքի շրջանակում հասարակական-քաղաքական պայքար են մղել։

Նա նշեց, որ իշխանությունը, որը պարտվեց պատերազմում եւ 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրեց տխրահռչակ հայտարարությունը կապիտուլյացիայի մասին, պետք է հրաժարական տա։ «Խորհրդարանի փոխնախագահ ընտրվելու դեպքում ես կդառնամ ընդդիմության ձայնը ինչպես խորհրդարաի ղեկավարությունում, այնպես էլ ընդհանրապես Ազգային ժողովում։ Լիովին իրականացնելով խորհրդարանի փոխնախագահին վստահված լիազորությունները՝ ես կընդդիմանամ այն բոլոր վտանգներին եւ սպառնալիքներին, որոնց բախվում է մեր երկիրը։ Վստահ եղեք, որ ԱԺ փոխնախագահի կարգավիճակը չի փոխի ոչ մեր առաջնահերթությունները, ոչ ընդհանուր պայքարի նպատակները, ոչ առկա օրակարգը»,- ընդգծեց Սաղաթելյանը։

Սաղաթելյանը ԱԺ փոխնախագահի պաշտոնը դիտարկում է որպես հերթական լրացուցիչ գործիք ընդդիմության համար, որի օգնությամբ կարելի կլինի առաջադրել քաղաքական պլատֆորմ այն ծրագրերի իրականացման համար, որոնք կծառայեն ինչպես ազգային, այնպես էլ պետական շահերին։ Թե ինչպես դա կարվի խորհրդարանում կառավարող կուսակցության 2/3 տեղերի պայմաններում, խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերը չեն պարզաբանում։

Այս իշխանության հետ երկիրն ապագա չունի: Այս մասին հայտարարեց փոխխոսնակի թեկնածու, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ մեկնաբանելով «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական կարգախոսը, որում, մասնավորապես, ասվում է. «Կա ապագա, ապագա կա»:

Նրա խոսքով՝ ընդդիմությունը չի կարող համերաշխ լինել իշխանության հետ, որի գործունեության արդյունքում պետության տարածքային ամբողջականությունը սպառնալիքի տակ է:

«Հունիսի 20-ին կայացած խորհրդարանական ընտրությունները չհանգեցրեցին ներքաղաքական ճգնաժամի լուծմանը, որը սկսեց նոր դրսեւորումներ ստանալ՝ սպառնալով պետականությանը: Սպառնալիքի տակ է երկրի տարածքային ամբողջականությունը, խորանում է սոցիալ-տնտեսական ճգնաժամը»,-նշեց Սաղաթելյանը:

Մեկնարկում է «Տիեզերական ճամբար 2022»-ի հայտագրումը. ԲՏԱ նախարարություն

Ըստ IIF-ի՝ կապիտալի հոսքերը դեպի զարգացող շուկաներ կկրճատվեն 42 տոկոսով

Արթուր Թովմասյանն առաջարկել է ստեղծել Արցախ-Լիբանան բարեկամական շրջանակ

Ռուսաստանը կկարողանա խուսափել դեֆոլտից ԱՄՆ-ի՝ լիցենզիայի երկարաձգումից հրաժարվելուց հետո

Նարե Ղազարյանը նշանակվել է Սյունիքի մարզպետի տեղակալ

Ավետիք Չալաբյանի կալանքի դեմ բողոքը մակագրվել է Արմեն Դանիելյանին

ԱՄՆ-ը պետք է առանց հապաղելու Ադրբեջանին պատասխանատվության կանչի Արցախի դեմ ագրեսիայի համար․ Փալոնե

ԼՐԱՀՈՍ
practice cover.png