Search

ԱԺ փոխնախագահը հանդիպեց Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության անդամների հետ

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը մայիսի 10-ին հանդիպեց Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության անդամներ Ժան-Շառլ Լուպերտոյի, Սոֆի Մետի, Աուրորա Մադաուլայի, Ջոշուա Օսիհի, Էմանուել Մորիի ու Ֆատմիր Լեչիի հետ: Հանդիպմանը մասնակցում էր ՖԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Հովհաննես Իգիթյանը: Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության այցը Հայաստան նախատեսված է եղել դեռեւս նախորդ տարվա նոյեմբերին, սակայն պայմանավորված հայտնի իրադարձություններով` հետաձգվել է: Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Լենա Նազարյանը նշեց, որ նոյեմբերից մինչ այսօր շատ իրադարձություններ են տեղի ունեցել մեր երկրում. «Հայաստանը ծանր ու դժվար պատերազմի միջով անցավ: Դա տեղի ունեցավ այն պատճառով, որ Ադրբեջանը խախտեց ղարաբաղյան կոնֆլիկտը խաղաղ ճանապարհով լուծելու միջազգային պայմանավորվածությունը»: Խորհրդարանի փոխնախագահն ընդգծեց, որ ղարաբաղյան հակամարտությունը չունի ռազմական լուծում, այն քաղաքական խնդիր է, որը դեռ լուծված չէ: ԱԺ նախագահի տեղակալը նշեց նաեւ, որ Հայաստանը շրջափակված երկիր է Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից: Հանդիպմանը կարեւորվեց Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը, որը յոթ ամիս անց դեռեւս չի լուծվել: Նա ընդգծեց, որ միջազգային կառույցների ճնշումն այս առումով ավելանում է նաեւ ֆրանսիացի գործընկերների միջոցով, ինչի համար փոխխոսնակը շնորհակալություն հայտնեց: ՖԽՎ Եվրոպայի տարածաշրջանի առաքելության ղեկավար Ժան-Շառլ Լուպերտոն, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, փոխանցեց իրենց անկեղծ, ջերմ ու համերաշխ վերաբերմունքը հայերի նկատմամբ: Նա խնդրեց ներկայացնել իրավիճակն արտացոլող փաստերի առաջնահերթությունը գործընկերներին փոխանցելու եւ համապատասխան բանաձեւ պատրաստելու համար: Լենա Նազարյանը, ներկայացնելով գործողությունների առաջնահերթությունը, առանձնացրեց ռազմագերիների վերադարձին, Արցախում մշակութային արժեքների պահպանությանը եւ Արցախի ճակատագրին վերաբերող հարցերը: Այս համատեքստում փոխնախագահը կարեւորեց բանակցությունների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափի վերականգնումը: Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակության անդամները պատրաստակամություն հայտնեցին օժանդակելու բարձրացված հարցերի լուծմանը:

Արտահերթ ընտրություններ նշանակվեցին, քանի որ ստեղծված ճգնաժամն անհնար էր լուծել․ Վահե Հակոբյան

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարն առաջարկել է ամրապնդել համագործակցությունը ՀԱՊԿ-ի հետ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հանդես է եկել հայտարարությամբ

Շատ լավ, մարտահրավերն ընդունված է, զինվում ենք․ Արսեն Բաբայան

Փաշինյանը հանդիպել է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահին

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետն այցելել է կենտրոնական հավաքակայան

Արմեն Սարգսյանն առցանց մասնակցել է Կատարի միջազգային տնտեսական ֆորումին

ԼՐԱՀՈՍ
practice cover.png