Search

ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի կապակցությամբ ԱԱԾ-ում քրեական գործ է հարուցվել

Փաստաբան Բենիկ Գալստյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «2021թ. դեկտեմբերի 7-ին ՀՀ Ազգային Ժողովում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի(անձի նկատմամբ բռնություն գործադրելով զուգորդված խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից) հատկանիշներով։ Լիահույս եմ, որ վարույթն իրականացնող մարմինը կիրականացնի օբյեկտիվ նախաքննություն»։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 7-ին ԱԺ-ում ծեծկռտուք էր տեղի ունեցել իշխանական պատգամավորներ Հրաչյա Հակոբյանի, Սիսակ Գաբրիելյանի, Վահագն Ալեքսանյանի, Արմեն Խաչատրյանի և ՀՅԴ-ական պատգամավորների օգնականներ Սևակ Նազարյանի, Տարոն Ղազարյանի և Գերասիմ Վարդանյանի միջև։

Մոսկվային եւ Մինսկին միավորման գործընթացների արագացման են դրդրում. Պուտին

Ամենայն Հայոց Կաթողիկոսության ներկայացուցիչները մեկնել են Անթիլիաս

Ուժի մեջ են մտնում Քրեական, Քրեական դատավարության և Քրեակատարողական նոր օրենսգրքերը

Ավստրալիան եւ Ֆրանսիան հարաբերությունների «նոր սկիզբ» են ազդարարել

«Դիմադրություն» շարժման առաջիկա անելիքները

Հունգարիան կարագացնի իր պաշտպանության զարգացման ծրագիրը

Արթուր Խաչատրյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից

ԼՐԱՀՈՍ
practice cover.png