ԱԺ-ում հրապարակվել են Վճռաբեկ դատարանի դատավորների ընտրության գաղտնի քվեարկության արդյունքները
- Anews
- Dec 21, 2022
- 1 min read

Ազգային ժողովում դեկտեմբերի 21-ի նիստում հրապարակվել են Վճռաբեկ դատարանի դատավորների ընտրության գաղտնի քվեարկության արդյունքները: Այսպես, Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի պաշտոնում ընտրվել է Արման Թովմասյանը։ Նրա թեկնածությանը միաձայն կողմ է քվեարկել 70 պատգամավոր։ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատական կազմի դատավորի պաշտոնում ընտրվել է Դավիթ Վեքիլյանը: Նրա օգտին միաձայն քվեարկել է 69 պատգամավոր։ Իսկ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավորի պաշտոնում ընտրվել է Արման Կուրեխյանը։ Նրա թեկնածությանը միաձայն կողմ է քվեարկել 70 պատգամավոր։
Comments