ԱԺ-ն շարունակում է իր աշխատանքը. նիստը սկսվեց զոհերի հիշատակը հարգելուց (ուղիղ)
Ազգային ժողովն այսօր՝ սեպտեմբերի 13-ին շարունակում է ութերորդ գումարման չորրորդ նստաշրջանի շխատանքը: Քառօրյա նիտերի օրակարգում ընդգրված է 45 հարց: Օրակարգում ընդգրկված է ՍԴ երկու անդամների ընտրության հարցը: Թեկնածուներն են Սեդա Սաֆարյանն ու Հովակիմ Հովակիմյանը: Այս հարցերի քննարկումը տեղի կունենա Հինգշաբթի օրվա առաջին հիմնական նիստում: Օրակարգում է նաեւ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի ընտրության հարցի քննարկումը (թեկնածուն Տիգրան Հակոբյանն է), որը կսկսվի ՍԴ անդամների ընտրության հարցի քննարկումից հետո: Նշենք, որ ընդդիմադիր երկու խմբակցությունների խպատգամավորները չեն մասնակցում նիստերին: Օրակարգում ընդգրկված են նաեւ հետեւյալ հարցերը. - Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին, - 2022 թվականի մարտի 15-ին եւ մարտի 18-ին Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ ստորագրված «Պետական հատվածի արդիականացման չորրորդ ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին - «Հայաստանի Հանրապետության եւ Շվեյցարիայի Համադաշնության միջեւ՝ 2006 թվականի հունիսի 12-ի` «Հայաստանի Հանրապետության եւ Շվեյցարիայի Համադաշնության միջեւ եկամուտների եւ գույքի հարկերի առնչությամբ կրկնակի հարկումը բացառելու մասին» կոնվենցիայում փոփոխություններ կատարելու վերաբերյալ արձանագրությունը վավերացնելու մասին - «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին - «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին - Զենքի շրջանառության կարգավորման մասին - Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին - «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին - «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին:
Comments