Search

ԱԺ-ն մայիսի 19-ին արտահերթ նիստ կգումարի


Ազգային ժողովը մայիսի 19-ին արտահերթ նիստ կգումարի: Նախաձեռնողը ՀՀ կառավարությունն է, որի վերաբերյալ կառավարության այսօրվա նիստում ընդունվեց որոշում:

Օրակարգում ընդգրկված են հետեւյալ հարցերը.

1) «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

2) «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգիրք» ՀՀ օրենքի նախագիծ

3) «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

4) «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթ

5) «Ավիացիայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»ՀՀ օրենքի նախագիծ:

Կառավարության որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքում փոփոխությունների ընդունումը գլխավորապես պայմանավորված է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթների նախաձեռնման հիմքերի, ուսումնասիրության ժամկետի և գույքի բռնագանձման հնարավորությունների վերանայման անհրաժեշտությամբ։

Օրենքի կիրարկման նախնական փուլում արձանագրվել են որոշ գործնական խնդիրներ, որոնք կարող են խոչընդոտել Օրենքի նպատակների իրացմանը, ուստի, դրանց հաղթահարման նպատակով էլ մշակվել է Նախագիծը։

Նախագծով առաջարկվող փոփոխությունները և լրացումները վերաբերում են Օրենքում առկա «պաշտոնատար անձ» հասկացության շրջանակի ընդլայնմանը, սեփական նախաձեռնությամբ որոշակի խումբ անձանց գույքի վերաբերյալ ուսումնասիրություն նախաձեռնելուն, ուսումնասիրության ժամկետը երկուսից երեք տարի դարձնելուն և այլ հարցերին։

Նախագիծը պարունակում է դրույթներ, որոնց ընդունումը բնույթով անհետաձգելի է։

Այսպես՝ 2020 թվականի հոկտեմբերին իրավասու մարմինը նախաձեռնել է 214 ուսումնասիրություն, որոնց ավարտման ժամանակահատվածը մեծամասամբ պետք է լինի 2022 թվականի հոկտեմբեր ամիսը։

Իրավասու մարմնի շուրջ մեկ ու կես տարվա պրակտիկան վկայում է այն մասին, որ Օրենքով նախատեսված 2 տարվա ժամանակահատվածը, որպես հայցային վաղեմության ժամկետ նախատեսելը, հիմք ընդունելով աշխատանքի բարդությունը, նյութերի մեծածավալությունը և բազմակողմանի ուսումնասիրություն կատարելու անհրաժեշտությունը, ողջամիտ չէ: Առավել ընդունելի է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված ընդհանուր հայցային վաղեմության եռամյա ժամկետը։

Նախագծի հրատապ ընդունումն անհրաժեշտ է ուսումնասիրությունները խորությամբ իրականացնելու, դրանց շրջանակներում հավաքված տեղեկությունները մանրամասն վերլուծելու հնարավորություն ստեղծելու համար, ինչը, Օրենքում սահմանված ժամկետի պայմաններում, ներկա պահին իրատեսական չէ:

Նախագծով սահմանված առանցքային փոփոխությունը տարածվում է վերջինիս ուժի մեջ մտնելու պահին չավարտված կամ դրանից հետո նախաձեռնված ուսումնասիրությունների վրա, ինչը կնպաստի ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման նպատակով ներկայումս իրականացվող ուսումնասիրությունների արդյունավետության բարձրացմանը։

Ինչ վերաբերում է ՀՀ քրեակատարողական նոր օրենսգրքի նախագծին, ապա վերջինիս ընդունման հրատապությունը պայմանավորված է ՀՀ քրեական և քրեական դատավարության նոր օրենսգրքերի կիրառումն ապահովելու անհրաժեշտությամբ, որոնք ուժի մեջ կմտնեն հուլիսի 1-ից:

Նախագծերի առաջին ընթերցումն առնվազն սույն թվականի մայիսի 24-ին կազմակերպելու դեպքում գրավոր առաջարկների ներկայացման ժամկետը կավարտվի հունիսի 7-ին, ըստ այդմ՝ գլխադասային հանձնաժողովում դրանց քննարկումը կարող է տեղի ունենալ մինչև հունիսի 24-ը ներառյալ, ընդ որում՝ դրանից հետո երկրորդ ընթերցմամբ ընդունվելու դեպքում Նախագծերը կարող են ՀՀ նախագահին ուղարկվել հուլիսի 1-ից հետո, մինչդեռ ՀՀ քրեական և քրեական դատավարության նոր օրենսգրքերի կիրառումն ապահովելու համար անհրաժեշտ է, որպեսզի Նախագծերն արդեն իսկ ուժի մեջ մտնեն հուլիսի 1-ից: Այս համատեքստում Նախագծերի քննարկումը հարկ է կազմակերպել Ազգային ժողովի արտահերթ նիստի շրջանակներում՝ առնվազն սույն թվականի մայիսի 19-ին, որպեսզի ապահովվի դրանց հետագա քննարկման և ընդունման համար անհրաժեշտ ողջամիտ ժամկետը:

Դոլարի փոխարժեքը աճել է. եվրոն էժանացել է շուրջ 9,5 դրամով

Մեդիա կառավարման առցանց դպրոց՝ լրագրողների համար, նախատեսվում է մինչեւ գարուն ունենալ 3 դպրոց

Քննարկվում է տարածաշրջանում երկաթուղային եւ ավտոմոբիլային հաղորդակցության գործարկումը. ՌԴ ԱԳՆ

Կոմիտասի անվան պանթեոնում տեղի է ունեցել Ջիվան Գասպարյանի կիսանդրու բացման արարողությունը

Ես ինքս հակված եմ այս 2 բուհերի առանձին գործելուն՝ անկախ դիմորդների թվից. Տիգրան Աբրահամյան

Երկու օրում բացահայտվել է 61 հանցագործություն. Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 11 հետախուզվող

Ղազախստանը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին աջակցելու որոշումներ չի կայացրել․ Պեսկով

ԼՐԱՀՈՍ
practice cover.png