Search

ԱԺ-ն Գագիկ Ծառուկյանին զրկեց պատգամավորական անձեռնմխելիությունից


ՀՀ ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ  «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին զրկեց պատգամավորական աձեռնմխելիությունից: Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու վերաբերյալ քվեարկությանը կողմ էր քվեարկել 87 պատգամավոր, դեմ ձայն չկար:

Արդյունքները հայտնեց հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը: Քվեարկությանը մասնակցել էին 87-ը, քվեաթերթիկներից ոչ մեկն անվավեր չէր համարվել:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, պատգամավոր Գագիկ Կոլյայի Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդությունը ԱԺ հունիսի 15-ի նիստում ներկայացրեց Հայաստանի Հանրապետության Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

«Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները հայտնել էին, որ չեն մասնակցելու քվեարկությանը:

Լեռնային Ղարաբաղը երբեք չի կարող Ադրբեջանի մաս լինել. EAFJD

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով. եղանակը Հայաստանում

«Սրանք այն կետերն են, որը պետք է հրպարակային հնչեցնի Հայաստանի ղեկավարը Ալիևի հետ հանդիպմանը»

Անհայտ ծագումնաբանության սուր, ծանր հեպատիտների դեպքերն երեխաների շրջանում շարունակվում են

Հայաստանը պետք է պարզաբանի՝ ինչ նկատի ունի Արցախի վերջնական կարգավիճակի մասին խոսելով

Արցախի Մարտակերտ քաղաքում ընդդիմությանը աջակցող հավաք է անցկացվել

Հայաստանի առջև կանգնած մարտահրավերները և լուծումները թեմայով քննարկում Ֆրանսիայի հրապարակում

ԼՐԱՀՈՍ
practice cover.png