Search
ԱԺ-ն այսօր լրացուցիչ նիստ կանցկացնի

ՀՀ Ազգային ժողովը մարտի 1-ին ժամը 18:30-20:00-ն լրացուցիչ նիստ կանցկացնի։ Այս առաջարկով հանդես է եկել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը։
Լրացուցիչ նիստը կմեկնարկի ավանդական հայտարարությունների ժամից հետո:
Նախաձեռնությանը կողմ է քվեարկել 59, դեմ՝ 10 պատգամավոր, ձեռնպահ է մնացել մեկը։
Ըստ ամենայնի, խորհրդարանական մեծամասնությունը ձգտում է ապահովել Հաշվեքննիչ պալատի նախագահի ընտրության շուրջ այսօր մեկնարկած քննարկումների ավարտը։
Ընդ որում, վաղվանից կսկսվեն նոր նախագահի ընտրության քննարկումները։